2013-08-14-327323

Էլի կատարենք համեմատություն Վրաստանի հետ: 1970-80-ական թվականներին, երբ Հայաստանում մոդա էր երեխային ռուսական դպրոց ուղարկելը «ծանոթով, բարեկամով, կաշառքով», Վրաստանում հակառակ միտումն էր. մոդա էր վրացական դպրոցում սովորելը: Բացի այդ, Վրաստանում ամենալավ հաճախականություն ունեցող հեռուստաալիքները չեն հեռարձակվում ռուսերենով: Ոչ մի ալիքով ռուսաց լեզվով ֆիլմ չես կարող դիտել: Ես դեմ չեմ ռուսերենին, ես դեմ չեմ անգլերենին, սակայն Հայաստանում բոլոր լեզուների հետ մեկտեղ առավելությունը պետք է տալ հայերենին, քանի որ նույն հեռուստատեսությունն է կրթում, հեռուստատեսությունն է դաստիարակում, ինտերնետն է կրթում, ինտերնետն է դաստիարակում և այլն:

Արդյունքում՝ Վրաստանում հիմնականում կարդում են վրացերեն, շատ կարդում են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսկ Հայաստանում կարդում են քիչ և այդ քչի մեջ՝ ամենաշատը ռուսերեն, էապես քիչ հայերեն, դրանից ավելի քիչ անգլերեն: Երբ Վրաստանում առաջին վրացալեզու սերիալները դուրս եկան, սկսվեց վրացերենով ընթերցելու գրքի բումը: Քանի տարի է՝ մեզ մոտ արդեն սպասում ենք այդ բումին, մի՞թե չի գալու:

http://ilur.am/news/view/16770.html

#Վրաստան #Հայաստան #Հայք #գրքեր #2012 #հասարակություն #մշակույթ #ընթերցականություն #Բակուր #կոռուպցիա #հայերեն #վրացերեն #ռուսերեն #անգտերեն #գերմաներեն #համացանց #օտարալեզու֊դպրոցներ հեռուստատեսություն #սերիալ #ինտերնետ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ Վրաստան  Հայաստան  Հայք  գրքեր  2012  հասարակություն  մշակույթ  ընթերցականություն  Բակուր  կոռուպցիա  հայերեն  վրացերեն  ռուսերեն  անգտերեն  գերմաներեն  համացանց  օտարալեզու֊դպրոցներ  սերիալ  ինտերնետ