2013-08-09-320095

2000 թիվ, ես նոր եմ վերադարձել բանակից ու աշխատում եմ գովազդի ռեժիսոր(օհ ոչ) մի ալիքում։

Բակի խանութի վաճառողուհին հարցեր է տալիս շանս մասին, ու նայելով ուսիցս միշտ անպակաս խցիկին, հետաքրքրվում է, թե որտե՞ղ եմ սովորել։

— Պոլիտեխնիկում։

— Պոլիտեխնիկում ո՞րտեղ։

— ՀՏ։

— Ես էլ եմ այնտեղ սովորել,— ուրախացած պատասխանում է նա, ու ավելացնում, — դե մեր բակն էլ սաղ ՀՏ֊ից են, Յաղջյանը, ՎըԾըի Վադիմը, (կամ էլ Վիկտորը, չեմ հիշում)— բայց մասնագիտությամբ աշխատո՞ւմ ես։

— Չէ, — ասում եմ համեստ։

— Հա, դե ես էլ, տեսնում ես, մասնագիտությամբ չեմ աշխատում, ինչ ժամանակներ են, — ասում է։

Իրոք, սովետի ժամանակ, նա գիտահետազոտական ինստիտուտում կաշխատեր, սուրճ կխմեր, կգործեր, նույնիսկ, գուցե ընկերներից վարակվեր ու գրքեր կկարդար, հետո էլ համեմատաբար բարձր աշխատավարձ կստանար, իսկ ամենակարեւորը, սոցիալական ստատուս կունենար։ Իսկ հիմա իր սոցիալական ստատուսը այլ է, քանի որ դաժան կապիտալիզմ է տիրում։

#ծրագրավորում #խանութ #կյանք #աշխատանք #ամառ #զրույց #կապիտալիզմ #սովետ #սոցիալիզմ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ծրագրավորում  խանութ  կյանք  աշխատանք  ամառ  զրույց  կապիտալիզմ  սովետ  սոցիալիզմ