ասք ծուխը տանելու մասին

IMG_0979

Իվ Արնոլդի այս լուսանկարն այն մասին է, ինչպես էին քաղաքացիական իրավունքների սեւ ակտիվիստներին պատրասնում, օրինակ, չարձագանքել իրենց վրա փչվող ծուխին։

Այսինքն, այդ մարդիկ իրենց պայքարին լուրջ են վերաբերվել։ Ամեն ինչ մտածված էր։

Ու այն որ մի գեղեցիկ օր այնտեղ, ուր սեւերին չեն սպասարկում, եկան չորս ընկեր՝ դա պատահական չէր։ Այդ մարդիկ վաղուց գիտեին որ դա կանեն, ու երկար պատրաստվում էին։

Ու նկատեք այն, ինչի համար ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ պայքարել էր պետք՝ հիմա ընկալվում է որպես ինքնին հասկանալի, ակնհայտ բան։ Մինչդեռ այն ժամանակ դա թվում էր անիրականացվելի խենթություն։

Այս տեքստը պատմում է սեւերի պայքարի մասին։ (այստեղ՝ ռուսերեն) Ու ինչու ինտերնետը ու ծիվիչը որպես պայքարի միջոց գերագնահատված են։ Եւ ինչպես են իրենք՝ այն ժամանակի պայքարի կազմակերպողները մտածել։

Իսկ մեզ մոտ հա խոսում են այս կամ այն պայքարը չքաղաքականացնելու մասին։ Այդպես միամիտ՝ ոնց որ մանկապարտեզ լինի։

Երբ ես հավաքում էի ամառայինի համար ստորագրություններ՝ ինձ մարդիկ հա դիմում էին, պատմում էին՝ իսկ այնտեղ՝ վիշապների այգում՝ այսպես, իսկ այնտեղ՝ սենց խնդիր է։

Հիմա ո՞րի համար գնաս, ո՞րը պաշտպանես։ Ու մարդիկ էլ են հոգնում՝ ռեսուրսները սահմանափակ են։

Իսկ եղած ռեսուրսները իշխանությունը պետք եկած պահին կարող է վերահղել իրենց իսկ մտածած խնդրի լուծմանը։ Դա լրիվ շախմատի պես է՝ այս նավակդ հարվածի տակ է՝ փրկեցի՞ր՝ իսկ տես, չես նկատել որ սպան էլ էր անպաշտպան։

Ու այսպես հաղթել, վիճակը կոնտրոլ անել՝ իրատեսական չէ։

Առանց քաղաքականացնելու։ Բոլորն էլ գիտակցում են որ բարի թագավորը միայն վերջին պահին է լինում բարի, ու իրականում էլ ամեն ինչ գիտի։ Ժամանակին էլ մտածում էին Ստալինը չգիտի ռեպրեսիաների մասին։ Լավ էլի, անցանք այդ էտապը։

Այսպիսով այստեղ տեքստի տակ կա քաղաքականություն թեգը՝ քանի որ առանց դրա չի լինի։

ու տենց

պիտակներ՝ ազատութիւն  լուսանկարներ  մտքեր  պայքար