մեր կրթական համակարգերը նույն հիմքերի վրա են, ինչ կապիտալիզմը։
Երկուսի մեջ էլ հիմքերից մեկը մրցակցությունն է։
Կրթության մեջ, մրցակցությունը կազմակերպված է գնահատականներ դնելու միջոցով։
Ու ուրեմն, մարդիկ ձգտում են ունենալ բարձր գնահատականներ։ Իսկ բարձր գնահատականներն էլ չեն արտահայտում գիտելիքը, ինչպես տնտեսության պարագայում մեծածավալ վաճառքը չի արտահայտում որակը։
Այսպես, տնտեսության մեջ մրցակցությունը չի կարողանում չստեղծել մոնոպոլիաներ (ինչին դեմ, որ ուղղված է), իսկ կրթության մեջ մրցակցությունը չի կարողանում ստեղծել բարձր որակավորում ունեցող մասնագետներ(ինչի համար որ ստեղծված է)։
ուզում եմ ասել, որ ես լայք հաշվողներին չեմ հասկանում։ թեկուզ եւ ուրիշի։
քանի որ լայքն էլ է գնահատական։
ուզում եմ ասել, ինչով էր ինձ հետաքրքիր այն աղջիկը որ ինձ մեկնաբանում էր՝ ֊ «ժպտում եմ»։ նա գնահատական չէր տալիս։ նա ասում էր ինչ է իր հետ, ինչ է զգում։
ես չեմ սիրում, երբ ինձնից գնահատական են սպասում։ չեմ սիրում, երբ տալիս եմ։ դա սովորության պատճառով է լինում։ բոլորս սովորել ենք գնահատաել։
կամ չգնահատված զգալ։
ես ո՞վ եմ որ գնահատեմ քեզ։
ինչո՞վ է չափվում գնահատականը։ ո՞ր տարադրամով։ շոյանքո՞վ, լայքո՞վ։
կապիտալիզմը այնքան խորն է մեր մեջ, որ այն կա ամենաազատ ու ամենաառաջադեմ սոցիալական կայքերում։ այն մեկ է կա մտածողության մեջ գրեթե բոլորի մոտ։ ու դրանից շատ բարդ է ազատվել։
ես չեմ կարող հենց հիմա հստակ ձեւակերպել ինչպես եմ տեսնում այլընտրանքը։
ուզում եմ ասել, որ այլընտրանքի մասին մտածել է պետք։
մտածել է պետք