ասք Գյումրվա բարքեմփի մասին

Դիսքլեյմեր․

խնդրում եմ չնեղանալ եւ չլայնանալ, առավել եւս նրանց ով սրտին մոտիկ է ընդունում երբ իր քաղաքի, ցեղի մասին ոչ շատ հաճելի բաներ են գրում։ ավելի լավ է չկարդաք, ես պատասխանատու չեմ ձեր նյարդերի ու զգացմունքների համար, դրանք կոնտրոլ չեմ անում։ ու բորբոքվելուց առաջ գնացեք տեսեք Երեւանի բարքեմփի մասին ինչեր եմ գրել, գուցե սառեք։

սովորական փոստ լիներ չէի գրի, ինձ արդեն գիտեն, պատահական մարդիկ չեն մտնում, զգուշացնել պետք չէ, բայց բարքեմփի փոստին կարող է ավելի շատ մարդ արձագանքի։

Ու ամենակարեւորը ֊ ես չեմ կարծում որ մարդու խելացի կամ անխելք, զարգացած կամ չզարգացած լինելը պայմանավորված է նրանով, որտեղ է նա ապրում։ Ու ապա տեղանքը իմ կարծիքով ոչ միայն էական չէ, այլեւ չի կարող արդարացում լինել։

Այս փոստի նկարները հիմնականում հեռախոսով արված լուսանկարներ են, ու ավելի ինֆորմատիվ, ինձ ավելի դուր եկած նկարներով հետո կկիսվեմ։

Ճանապարհ

հիմնականում արագ քշել էր լինում, մի երկու երեք ինվերտ արած պառկած ոստիկաններ կային ճանապարհին։

ինչպես միշտ, քաղաք մտնելուց ժամանակի զգալի մասը գնաց ճիշտ խաչմերուկը բաց թողնելու պատճառով ուղին գտնելու վրա։ դա հիմնականում շատ զվարճալի ու հավես է անցնում, քանի որ մտնում ես այնպիսի տեղեր, ուր չէիր նախատեսում մտնել, ու տեսնում ես լիքը բան, ինչ հետաքրքիր է, բայց եթե չմոլորվեիր, չէիր տեսնի։

ասեմ նաեւ, որ Պուշկինի փողոցը, ինչ Թբիլիսիյում, ինչ Գյումրիյում ֊ էտը սուձբա է, ես որ քաղաք մտնում եմ, պարտադիր ընկնում եմ Պուշկինի փողոց ֊ անկախ նրանից պետք է թե չէ։ Ու այն ահավոր վիճակում է, փաստորեն, ու առհասարակ Գյումրիյում լիքը ճանապարհներ կան, որ այդպիսի վատ վիճակում են, որ չես պատկերացնի որ քաղաքում, ու քաղաքի կենտրոնում կարող է լինել, ու առանց ամենագնացի շատ բարդ է անցնել։

Բաց թողած լուսանկար ֊ երեք դեղին շուն, ահավոր նման, երեւի եղբայրներ, սեւ շենքերով անկյան վրա։ Պուշկինի կողմերը։

Չեմ ուզում համեմատել Գյումրին այլ քաղաքների հետ։ Չեմ ուզում բայց անկեղծ չի լինի որ չասեմ, որ Վանաձորը, ուր ես հետո մտա Թիֆլիսի ճանապարհին, անհամեմատ ավելի յուզեր ֆրենդլի քաղաք է ինձ թվում։ Ու դա, ենթադրում եմ նրանից է, որ այն ժամանակակից է ավելի, ու սոցիալիստական մտածելակերպով նախագծված։

Ամեն դեպքում, անցնեմ բարքեմփին։

Բացում ֊ անիմաստ։

Տեխնոպարկի շենք մտնելու իմաստը առհասարակ չհասկացա։

Կասայի շենքը ահագին լավն էր, լրիվ բարքեմփական։

Հետաքրքիր է որ ինձ փաստացի չգրանցեցին։ Այսինքն ես գրանցվել եմ մականունով, ոչ իմ իսկական անունով, իսկ իմ մականունը ցուցակների մեջ չկար։ Իսկ ո՞վ է ձեզ ասել որ անձնագրումս գրված չէ հենց այն ինչ ես լրացրել եմ օնլայն։ Թե՞ անձնագիրս էլ պետք է ցույց տայի։

Դա այն լրջության մասին է, որը բնավ համատեղելի չէ քեմփ, ու բար բառերի հետ։ Այն գեղցիական լրջության, որ Հայաստանում ամեն քայլափոխին է, ու ես այս թեման փակում եմ ավելի պինդ արտահայտություններ չօգտագործելու նպատակով։

Պարզվեց, Ոզնիին էլ չէին գրանցել։ Նա էլ էր մականունով։

Այսպես, Գյումրեցիների թեթեւ ձեռքով ես ու Ոզնին հայտնվեցինք մեկ ակումբում ֊ փաստ, որը անհնար է չնշել։

Բոլորը հիասթափվել էին որ Գյումրեցի բարքեմփին գրեթե չկային լոկալ մարդիկ։

Ասում էին, Երեւանի բարքեմփը հյուրախաղերի է եկել Գյումրի։

Մասնավորապես այդ պատճառով ես աշխատում էի Գյումրիի հեղինակների ներկայացումներին լինել։

Ինձ դուր է գալիս, երբ օգտագործում են տեքնոլոգիաները։

Ինձ դուր էր գալիս տասնքանի տարի առաջ, երբ անկապ անճաշակ տղաներ անկապ անճաշակ հարսանիքները նկարում ու հավաքում էին թվային ձեւով։ Իրենց անկապ անճաշակ «ստուդիաներում» ու ես հանդուրժող, ու նույնիսկ, որոշ չափով, հիացմունքով եմ վերաբերվել իրենց վիզիտկաներին՝ ոչ ուղիղ, ալիքավոր ոսկեզօծ ծայրերով։

Այդ պատճառով զարմանալի չէ, որ ես գնացի «զարդերի երեք դ նախագծում» ներկայացմանը։ Ես գիտեք, ոնց եմ գլամուրին վերաբերվում, ու համարում եմ, որ սիրունն այն է, երբ ֆորման հետեւում է ֆունկցիային։

Քանի որ զարդերը, մասնավորապես մատանիները իրենց մեջ ֆունկցիա չեն կրում, իրենց ֆորման էլ ինձ միանշանակ անհետաքրքիր է։

Ինչն էր ինձ հետաքրքիր ֊ դա տեքնոլոգիան, ու ինչպես են այն օգտագործում։

Հավես էր որ նրանք գտել են զարդեր, մատանիներ եւ այլ անկապ բաներ նախագծելու թվային գործիքներ ֊ ու փաստացի սովորում են ռեվերս ինջիներ անել այլ, ինտերնետում գտած զարդերը։ Ստանում են զարդի նախագիծը, տպում են այն երեք դ պրինտերով, ստացվում է բավական կարծր իր, որից կարելի է հանել ֆորմաներ, ու դրանց մեջ լցնել ասենք, ոսկի։

Չեմ կարող չասել, որ հպարտությամբ շեշտվում էր, «տեքնոպարկի շնորհիվ» ու «մեր պոլիտեխնիկի լաբորատորիայում»։

Հիմա ո՞նց չասել որ դա պետք է արվեր ասենք ոսկերչական տեխնիկումի լաբում, ու բնավ ոչ պոլիտեխնիկում։

Հպարտությունը, «փրայդը», առհասարակ զարմանալի բան է։ Ով ասես ինչ ասես չի գտնում հպարտանալու համար ֊ ով նախնիներով, ով նրանով ում հետ է քնում, ով էլ նրանով որ պոլիտեխնիկում ոսկերչությամբ են զբաղվում։

Բայց դե լավ, մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, լավ, հասկացանք։

Եւս հայրենասիրության մասին։

Ցիսկո֊ի ու ցանցերի մասին ներկայացման ավարտին շեշտվում է՝ Հայաստանում հինգ հոգի կա, որ այս ամենի մեջ գլուխ է հանում, իրենցից չորսը Գյումրեցի են։

Էլ չեմ ասում, թե ինչ հպարտանալու բան է։ Ասացի, լոքեյշնով զարգացում չի պայմանավորվում, ոչ էլ տեղանքը չզարգացած լինելու արդարացում է։

Բայց դա մի կողմ։

Թվեմ մի քանի մտածողության օրինակ։

֊ մենք վատն ենք, մենք ոչ մի բան չենք կարող

֊ մենք վերջն ենք, իհարկե կկարողանանք

֊ մենք վերջը չենք, սակայն կկարողանանք

Փաստորեն, երկրորդին է համապատասխանում ֊ որը, իհարկե ավելի լավն է, քան առաջինը նկատի ունենալով որ եթե ոչ մի բան չանես, ոչ մի բան էլ չես անի։

Այսպես ասած։ Բայց կարծում եմ ավելի լավ կանես, եթե ընդունես որ վերջը չես։ Քանի որ այդ վերջը աչքերը փակում է, այնքան ես հիացած լինում քեզնով ու քո գործով, որ չգիտես ինչ չգիտես ու մտածում ես որ ամեն ինչ գիտես։

Իսկ ինչ որ բան իմանալու համար մասնավորապես պետք է իմանալ թե ինչը չգիտես։

Ես ցավոք հենց սկզբից ներկա չէի, որովհետեւ այլ հարցեր էլ առաջացան ֊ արդյո՞ք ցիսկոն միակ ընկերությունն է որ նման հարդ ու սոֆթ է արտադրում, ու առհասարակ իմաստ կա՞ կպնելու մեկ ընկերության բնավ ոչ էժան հարդին։

Քանի որ ցանցային ինժեները ու ցիսկո ընկերությունը մի տեսակ մեկ չեն։

լրջկված ֆեյսբուքցիներ բարքեմփ գյումրի 12

Լրջկված ֆեյբուքցիներ ֊ աղջկա ֆբ էջ կոմիկսներով։

Երեւանում վեբ կայքեր էին ներկայացնում, այստեղ էլ հասանք՝ ֆբ էջ։

Չեմ եղել, չեմ նայել։

Աղջիկը լավն էր։ Հուսամ կոմիկսները լավն են։ Կամ կարող են ապագայում լավը լինել։ Հարցրի, իսկ կլինի՞ ոչ ֆբ, մի այլ հասանելի տեղ, որ առանց հաշիվ ունենալու լինի նայել։ Էլի հարցնում էին ֊ պատվեր կվերցնի՞ կամ ո՞նց է ուզում զարգացնել։ Ասաց ֊ չէ, ես լուրջ չեմ զբաղվում, հոբի է։

Մի կողմից ողջունելի համեստություն, մյուս կողմից ֊ եթե ինքդ քո գործին լուրջ չվերաբերվես, կարող է լուրջ չդառնա էլ։ Կգնաս կաշխատես սպիտակ որոտնիչոկ ձաձայի վրա փոխարենը լավ կոմիկս նկարես։

Բոլորս էլ կտուժենք դրանից։

Ամենալավ ներկայացումը իմ համար իմանդեսի «վիքիպեդիան ու խորհրդային դավադրությունն» էր։ Բայց ես չեմ կարող այդ մասին գրել, քանի որ դավադրության անդամ եմ ու չեմ կարող տարածել տեղեկատվություն այդ մասին։

Պարզապես ջիջիլ որ չեք եղել։

Դավադրությունը, ի դեպ մարդու չհետաքրքրեց։

Այբի երեխաները ու իրենց կոնվոյնիները իրենցից գոհ բարձր խոսում էին ու խանգարում բոլորին ծանոթանալու դավադրության մանրամասների հետ։

Երբ ընդմիջմանը դուրս եկա քաղաքով պտտվելու, խանութում տելիկ տեսա։

գյումրի բարքեմփ խանութի հեռուստացույցով

Տելիկով ցույց էին տալիս բարքեմփի մասին նորություններ։ Երվանդն էր խոսում։ Դիկտորը ասում էր որ Գյումրին ֊ Նյու Երեւանն է Հայաստանի ուղեղների կուզնիցան է։ Որ Գյումրեցիները ՏՏ֊ում վերջն են։ Չեմ ասում վերջը չեն, պարզապես եթե վերջն ես էլ ինչի՞ տենց սոց ռեալիստիկ կերպ ինքդ քեզ դուխ տաս։ Այսինքն լրագրողները հաստատ վերջը չեն։

Ընդհանուր առմամբ բարքեմփը կայացավ։

Լավ է որ տեղացիներ կային, լավ է, որ տեղական ներկայացումներ կային։

Ինչպիսին կան։

Լավ է որ միջոցառում էր, որ փաստացի այլ տեղերի մարդկանց հետաքրքիր էր տեղացիներից շատ, դա ապակենտրոնացման մասին է։ Սակայն, երեւի տեղեկատվությունը լավ չի տարածվել, որովհետեւ այդքան մեծ քաղաքում հաստատ հետաքրքրվողներ կլինեին։

Ու այո, մարդիկ գնացին Գյումրի, փող ծախսեցին։ Ես ժապավեն առա։

Քաղաքի մասին։

Պետք է գալ ու նկարել, ու նկարել, ու նկարել։

Հասցրի նկատել մի ահավոր կառույց ուր հին շենքի միայն ֆասադն էր օգտագործվում ու դարձել էր մեծ շենքի մի մաս, ինչպես օրինակ Երեւանում Աբովյանի վրա, Պուշկինի փողոցից մի քիչ ներքեւ։

Քաղաքապետարանի շենքը անճաշակ ու տգեղ է ու Գյումրիի հետ առհասարակ կապ չունի։ Ոչ մի կապ։

Ակամա մտածում ես ո՞րտեղ են կորել այն ճարտարապետները, ով առաջ անում էին հավես նախագծեր։ Կամ եթե կան, ինչի՞ իրենց չեն պատվիրել նոր քաղաքապետարանի շենքը, ի՞նչ իմաստ ուներ այդպիսի անկապ բան կառուցել քաղաքի գլխավոր հրապարակում։

Իսկ դրանից ձախ, մի սպանիչ շենք կա։ Ահավոր լավն է։

գյումրի ճարտարապետություն gyumri architecture

Այդ շենքի կողքը կա գրախանութ, ուր ասացին որ այլ գրախանութ քաղաքում չկա։ Իսկ այդ գրախանութում գիրք գրեթե չկար։ Տետր, գրիչ, թուղթ։ Մի երկու բառարան, մի երկու գիրք։

Ո՞նց չհիշեմ Վանաձորի Թումանյան փողոցի գրախանութը։ Ահավոր փոքր, բայց լիքը գրքերով։

Սայաթ֊Նովա փողոցը իմ համար շատ տխուր էր։ Դա այն փողոցն է, որ տանում է ավտոկայան։

Սպիրիտ մարկետ Գյումրի

Շուն էի նկարում։

Ոստիկանները, մտածելով որ չեմ հասկանում հայերեն, տժժում էին։

Դե արտասահմանցի է չտես, շուն տեսած չկա փողոցային։

գյումրվա փողոցի շուն

Սովորաբար հետո պտտվում եմ ու հայերեն եմ իրենց հետ խոսում, այս անգամ մտածեցի որ այդքան չկան, որ շան տեղ դնեմ։

Ինչ որ կին մոտեցավ, սիգարետ կամ փող ուզեց։ Դե մտածեց արտասահմանցի եմ։

Աստծո անունով մանիպուլյացիա էր անում։

Բնականաբար ուղարկեցի ատծո մոտ, քանզի նեֆիգ։

Գրողի ծողը չուղարկեցի, գրողներին պետք է լավ նայել։

Գյումրիի փողոցներում մեքենաները հին, տշած էին, մարդիկ հարուստ չեն։

«Համեր» տեսա, պարզվեց տեղացի չէ։ Լուսակիրի մոտ կանգնելիս կողքի քսանչորսի մարդկանցից հարցնում էին ոնց որտեղ հասնել։ Երեւի համերի վարորդը, խեղճը, փող չուներ քարտեզով հեռախոսի։ Կամ էլ համեր վարելն ու շքեղ հեռախոսով օգտվել կարողանալն անհամատեղելի են։ Կամ էլ պարզապես սիրում էր շփվել այլ դասակարգերի մարդկանց հետ, ով գիտի։

Որ Գյումրիից դուրս ես գալիս դեպի Վանաձոր, վերջ պեյզաժներ են։ Ու Ջաջուռն է։ Ու Մինասի կարմիր սարերը արեւամուտին։ Ու մտածում ես այստեղ ամեն երկրորդը պետք է նկարիչ լիներ այնքան գեղեցիկ է։

Ի դեպ, Լոռի մարզ մտնելիս նույնիսկ այս կողմից գրված է «դբա լավը»։

Ոչ միայն Ապարանի կողմից, փաստորեն։

Իսկ հակառակ կողմից գիծ քաշած «դբա լավ» է։

Փաստորեն, ամեն կողմից էլ Լոռին դբա լավ է։ (:

ու տենց

պիտակներ՝ barcampgyumri10  BlessN900  բարքեմփ  գլամուր  լուսանկարներ  միջոցառումներ  շուն  պատկերապատումներ  պոլիտեխնիկ  տեքնոլոգիաներ  տեղեկատուական տեքնոլոգիաներ  քաղաք 
խցիկ՝ Canon EOS 400D  Nokia N900 5_2mm F2_8 
ոսպնեակ՝ Mamiya Sekor 55mm F1_4 
վայր՝ գիւմրի