2012-09-23-10392

Լեւոն Տեր֊Պետրոսյան․

֊ Հանրապետական կուսակցություն, Աշոտ Նավասարդյան։ ֊ ուրախանում է ֊ արդեն դառնում ենք բազմակուսակցական պարլամենտ

____________________

Աշոտ Նավասարդյան․

֊ Ես դեմ եմ որպեսզի այնտեղ գրվի՝ «ուզու՞մ եք որ Հայաստանը լինի ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն»։ Կարելի է գրել, պետք է, առաջարկում եմ գրել՝ «անկախ պետություն», կարելի է նույնիսկ «ազատը» գրել, բայց ժողովրդավարական բառը առաջարկում եմ չգրել, որովհետեւ, ես պատճառաբանում եմ, որովհետեւ կարող է Հայաստանի ՍՍՀՄ կազմից դուրս գալու դեպքում, կարող են այնպիսի վիճակներ, արտաքին վիճակներ ստեղծվել, գործոններ, որ Հայաստանում հաստատվի դիկտատուրա, ժամանակավոր դիկտատուրա։ Դա հնարավոր բան է,… մենք ուզած թե չուզած կարող ենք դրան գնալ… պրեզիդենտը դառնում է դիկտատոր, ժամանակավոր։ Այդ դեպքում ռուսները կարող են ասել՝ «ժողովուրդ, դուք քվեարկել էիք ժողովրդավարության կողմ, բայց տեսեք, դիկտատուրա է հաստատված այստեղ» ֊ ու գալիս ենք ֊ ես սա օրինակի համար եմ ասում, սա հնարավոր բան է իմիջայլոց (դահլիճը ծիծաղում է), շատ հնարավոր բան է․․․ առաջարկում եմ հարցը այսպես ձեւակերպել՝ «համաձայն եք արդյոք որ Հայաստանը դուրս գա ՍՍՀՄ կազմից, դարնա անկախ պետություն», այսքանը։

Լեւոն Տեր֊Պետրոսյան․

֊ ասում եք մի մեկնաբանիր, ինչպե՞ս չմեկնաբանեմ․ դիկտատուրան ընդհանրապես չի ծրագրվում, ծրագրվում է միշտ դեմոկրատիա, բայց իրականացվում է դիկտատուրա։

______________________

Լեւոն Տեր֊Պետրոսյան․

֊ ես հասկացա որ մի հարցում բոլորը համաձայն են, մեկ հարցում․․ (դիմելով ինչ որ մեկին, ով ընդհատում է) մեկ վայրկյան, եթե հետո համաձայն չլինեք, ես ձեզ ձայն կտամ, մեկ հարցում, որ պետք է անց կացնել հանրապետական հանրաքվե։ Ուրեմն, այս հարցը մենք կարող ենք նույնիսկ հիմա դնել քվեարկության։ Դավիթ, Դավիթ, չեք լսում, արդեն մենք կարող ենք, ասում եմ, դնել մեկ հարցը, որի շուրջ համաձայնություն կա, որ բոլորը համաձայն են հանրաքվե անց կացնել։

Ես խնդրում եմ գրանցվել։

(ինչ որ մեկին)

դուք համաձա՞յն չե՞ք։

Ուրեմն դուք դեմ կքվեարկեք։

Դուք ուզում եք պատճառաբանե՞լ։

Երկրորդ խոսափողը ուզում է պատճառաբանել ինչու համաձայն չէ որ լինի հանրապետական հանրաքվե։

երկրորդ խոսափողը․

֊ ես դեմ եմ, որովհետեւ կա երեք տարբերակ։ առաջին տարբերակը այն է որ մեզ թույլ չեն տա այդ հանրաքվեն անց կացնել։

Լեւոն Տեր֊Պետրոսյան․

֊ թույլ չեն տա, չենք անց կացնի։

________________

Ընդմիջումից, ու Վանո Սիրադեղյանի խոսքից հետո, ուր Վանոն կոչ էր անում առանձնապես ուշադրություն չդարձնել ԽՍՀՄ օրենքի վրա։

Լեւոն Տեր֊Պետրոսյան՝

֊ ես չեմ ուզում Վանոի փաստարկներին անդրադարնալ, մի հարցում ես միանգամայն համաձայն եմ, որ Խորհրդային Միության այս օրենքը դոգմա չէ, ու այն իսկապես ենթակա է փոփոխությունների, շատ հավանաբար, շատ հնարավոր է, որովհետեւ դա ընդունվեց մի այնպիսի ժամանակ, այդ ռեակցիոն գերագույն խորհրդի կողմից, որ նորից չէր համապատասխանում այդ ժամանակվա իրականությանը։ դա իսկապես կարող է փոխվել նաեւ։

Շնորհակալություն, այլ կարծիքներ։

___________

Սադոյանը գալիս է երկրորդ խոսափողի մոտ, չնայած այնտեղ այլ պատգամավոր է, փորձում է ինչ որ բան ասել առանց հերթ

Լեւոն Տեր֊Պետրոսյան՝

֊ Ես չեմ կարող, երկրորդ խոսափող, հերթը ձերը չէր, պարոն Սադոյան, պարոն Հարությունյանինն էր, նա տալի՞ս է հերթը ձեզ։

շարունակելի

պիտակներ՝ ազատութիւն  անկախութիւն  Լեւոն Տէր֊Պետրոսեան  պատմութիւն