Ես կարծում եմ շատ դրական էր, որ Դանիելը որպես ժառանգության ներկայացուցիչ հանձնաժողովի նախագահն էր։
Որովհետեւ նա ընդունում էր լավ որոշումներ, չնայած ՀՀԿ֊ի ներկայացուցիչների ճնշման՝ «ինչի՞ համար է պետք» եւ «ո՞վ է գալու տենց անի» բացականչությունների։
Ես հիշում եմ, երբ տեղամաս մտավ ՀՀԿ֊ի շտաբի պետը։ Դա մեծ քաշ ունեցող, բոյով, երկուսը երկուսի վրա կարճ մազերով տղամարդ էր։
Նա հարցրեց, ո՞վ է նախագահն։
Նրան ցույց տվեցին Դանիելի ուղղությամբ, ով այդ պահին հենվել էր սեղանին եւ խոսում էր հեռախոսով։
Մարդը չհավատաց, մի քանի անգամ հարցրեց, մտածելով որ իր հարցը սխալ են հասկացել։
Ես հիշում եմ ինչպես էր Դանիելը կանգնած իր հետ զրուցում՝ նիհար Դանիելը եւ քառակուսի բոյով մարդը։
֊ եկել եմ տեղամասս նայեմ
֊ այսինքն տեղամասս ֊ հարցրեց Դանիելը։
֊ դե ես ստեղի շտաբի պետն եմ, սա իմ տեղամասն է։
֊ այսինքն ձեր տեղամասն է, ի՞նչ շտաբի մասին է խոսքը։
֊ հանրա․․․ կապ չունի, սա իմ տեղամասն է, էս ամենը մեր տարածքն է։
֊ սա Հայաստանի Հանրապետության ընտրական տեղամաս է ֊ ճշգրտեց Դանիելը։
Հանձնաժողովի անդամները, կուսակցականները, վստահված անձնինք, ու բոլորը բոլորը տեսան որ հանձնաժողովի նախագահ կարող է լինել իրենցից տարբերվող՝ նիհար, կիրթ, գրագետ, առանց սլենգ խոսող ու ոչ այնքան ահավոր մի տեսակ այլ կերպ հագնված մեկը։
Սակայն այդ նիհար «բոտանիկը» կարողանում էր վճռական լինել երբ պետք էր, ու իր գործողությունների եւ որոշումների շնորհիվ հաջողվեց ընդհանուր առմամբ կարգը պահպանել։
Երբ նրան ասում էին՝ «տասնհինգ տարի է ընտրություններ ենք կազմակերպում» ոչ ռացիոնալ հեղինակությամբ լուծումներ առաջարկելիս ես ակամա մտածել եմ՝
֊ Այո, եթե դուք էիք կազմակերպում, ապա լրիվ պարզ է ինչու ենք այսպիսի վիճակում։
ու տենց