Ես գրում էի որ չեմ կարողանում կարեկցել ֆիլմերի հերոսներին, երբ համարում եմ որ սաղ իրենց խելքից է։
Մի քիչ փոխվել է ընկալումս։ Չեմ կարողանում կարեկցել, երբ տեսնում եմ, որ այն «մարդկայինը» որ ցույց են տալիս, ինչ որ տարբեր անկապ բաների մասին է, որով հեշտ փոխարինելի է․․․
Ու ես ենթադրում եմ, որ մենք բոլորս էլ նենց քաքի մեջ ենք, որովհետեւ գրքերում, ֆիլմերում, այո, խաչմերուկներում ու պատվանդամներից, ամենուր տեսնում ենք պատմություններ․․․ որ սիրո մասին չեն։
այնտեղ կա՝ սեփականատիրության մասին, խանդի մասին, գրավելու մասին, ստի մասին, խաղի մասին, ռոմանտիկանալու մասին, տարվելու, թախիծի, չներելու, պահանջելու, ամբիցիաների մասին։
ու էդ սիրո մասին չէ։
սուտը արդեն խաղ է, ու այն սիրո մասին չէ։
խաղը – մանիպուլյացիա է – սիրո մասին չէ։
չներելը, (չմոռանալը չէ, չներելն ու չմոռանալը տարբեր են) – ու կրկին սիրո մասին չէ։
այ
ներելը – սիրո մասին է։
լիքը կա «անփոխադարձ սիրո» մասին։
անփոխադարձ սեր չի լինում, չեմ հավատում։
հետո էլ զարմանում ենք, ինչի է «միշտ վատ» հարաբերություններում։ վատ չի, պարզապես սիրո մասին չի։
ու նենց չի որ կյանքում կամ գրքերում երբեք չի լինում սիրո մասին։ իրականում լինում է, բայց անտեսվում, քանի որ լիքը այլ կեղծ բան կա, որ թվում է որ պետք է գնահատվի, ու ոչ ոք դրանից ազատ չի կարողանում լինել ու սկսվում է՝ պահանջել, չընդունել,
**ստել, որովհետեւ ո՞վ կընդունի քեզ ոնց որ կաս։
էնա լիքը ստող կա, նրանք ավելի հարմար են։**
ու շատ ավելի հեշտ է գրել չսիրո մասին, քան սիրո։ ու նկարել։ դա նայվում է, դա կարդացվում է, էֆեկտիվ է։ մի խոսքով դա ցույց տալը դժվար չէ։ նույնիսկ տժժալով։
ու տենց ես երբ կարդում եմ, կամ նայում, կամ լսում փողոցում կողքից, ես իմ մեջ հա նշում եմ՝
սա սիրո մասին չէ։ սա սիրո մասին չէ։ սա սիրո մասին չէ։
սա սիրո մասին է։
ու տենց