ազնիվ լինելը ձեռնտու չէ։ բայց այլ ընտրանք ես չեմ տեսնում։
Ձեռնտու չէ, որովհետեւ մարդկանց մեծ մասը ազնիվ չէ, ու խաղում է։
Ու եթե բոլորը բոլորը լինեին ազնիվ, ու չթաքցնեին իրենց քայլերի իսկական մոտիվները, ինչպես եւ հենց այդ քայլերը, ապա կստացվեր որ
ա – բոլոր մարդիկ բնավ կատարյալ չեն, ու բավականին վատն են
բ – լինում է ընտրել իսկական մարդկանց, առանց պատրանքների որ նրանք շատ լավն են, կատարյալ։
Այլապես, անխուսափելի է հետագա հիասթափությունը։
Վաղ թե ուշ։
Ու կախված երբ է եղել եւ ինչքան ուժեղ է այդ հիասթափությունը մարդիկ կամ ընդունում են իրականությունը (դե լավ, քսան տարի է միասին ենք, երեխա բան ման) կամ չեն կարողանում այդպիսի իրականություն ընդունել։
Բացի դրանից, եթե մարդիկ լինեին ազնիվ, ու իմանային որ նրանք անխուսափելիորեն հայտնելու են ինչ ոչ գրավիչ քայլեր են արել, ապա ավելի շատ կմտածեին հաջորդ անգամ անելուց առաջ։
Որովհետեւ երբ չկա խաբելու հնարավորություն, երբ սուտը չի դիտարկվում որպես տարբերակ, ապա «ես հիմա կանեմ, իսկ հետո չեմ ասի, կստեմ» մտածողությունը արդեն չի լինի։
Բայց եթե ենթադրենք, որ մարդը սկզբից էլ ազնիվ է, ապա կստացվի որ նա ուրիշներից ավելի «վատն» է, քանի որ ուրիշների մասին վատ բաները հայտնի չեն, ու ենթադրվում է, որ նրանք այդպիսի վատը չեն։
այնպես նրանք ով փորձում են լինել ազնիվ, կամ անկեղծ, անմիջապես դնում են իրենք իրենց վատ, անհավասար դրության մեջ։
Եթե իրենց ազնիվ լինելու համոզմունքը ուժեղ է, ապա նրանք ունեն միայն մի ընտրություն, գտնել այնպիսի մարդկանց, ով հասկանում է, գիտակցում է, որ այո, դու վատն ես, բայց անկեղծ, ազնիվ, իսկ մնացածը քեզանից լավը չեն երեւի(անհայտ է), բայց այդ մասին հայտնելու համարձակություն չունեն։
ու տենց