Գրանցումը
կազմակերպված էր էլեկտրոնային փոստով։ Իհարկե, ինչի՞ համար է պետք պատրաստել գրանցման օնլայն ֆորմա, որը ասենք հետո կարող են ջարդել չար հաքերները։ Ավելի էֆեկտիվ է պարզապես ասել՝ գրեք։
Եւ ես գրեցի՝ «ուզում եմ մասնակցել․․․․ պարամ պարամ․․․» – արտահայտեցի ցանկությունս։
Ինձ պատասխան եկավ։ Անմիջապես։ Սակայն ոչ թե կազմակերպիչներից, այլ ռոբոտից։ Ավելի ճիշտ՝ էլեկտրոնային փոստի սերվերից, որտեղ մասնավորապես նշվում էր՝ այսպիսի հասցե գոյություն չունի։ Պահո, մտածեցի։ Բա ի՞նչ անեմ։
Մտքումս, ինչպես Վազող Լոլայի մտքում, պտտվում էին տարբեր մարդկանց դեմքեր։
Ո՞ւմ դիմել եթե մեյլ սպասարկիչը չի աշխատում։
Հիշեցի ծանոթ Արցախցիներից մեկին, գրեցի։ Նա պատասխանեց՝ ուղարկեց կազմակերպիչներից մեկի անձնական էլ․ հասցեն։
Գրում եմ անձնական հասցեով։ «Բարեւ, ներողություն, ինձ ձեր հասցեն այստեղից պարամ պարամ, ուզում եմ մասնակցել պարամ պարամ, կայքում նշված հասցեն չի աշխատում։ Ի՞նչ կառաջարկեք»
Ստանում եմ նամակ՝ «նկարագրեք ձեզ եւ երեք օրվա ընթացքում կստանաք պատասխան»։
Պարզ, հստակ, եւ տրանսլիտով։
Հիմա մտածում եմ։ Ինչպե՞ս նկարագրեմ։ Ասենք ո՞ր կտրվածքով։ Եթե ֆորմա լիներ դաշտերով – կիմանայի ինչ լրացնել։ Բայց չգիտեի չէ՞։
Պատասխանում եմ՝ «երկար մազեր ունեմ, մեծ քիթ․․․» ու շարունակում եմ՝ «էլ ի՞նչ տեղեկություն է պետք»։
Պատասխան՝ «ռեզյումեդ ուղարկիր, եթե գաղափար ունես դա ինչ է»։ Կրկին՝ ռազմական լակոնիկությամբ։ Ուղարկեցի։
Սպասեցի երեք օր։
Սպասեցի եւս երեք օր։ Ուզում էի եւս երեք օր սպասել, բայց գրեց Արցախցի ծանոթս – բա շնորհավորում եմ, դու ցուցակում կաս։ Ու իրոք, ընտրյալների ցուցակում կայի։ Ուրախությանս, ինքներդ եք հասկանում չափ ու սահման չկար։
Այս պատմությունից մորալ հետեւություն՝ ինչ լավ է Արցախցի ծանոթ ունենալը։
Շարունակելի։
ու տենց