computer science -ը վերացարկման (աբստրակցիայի) արվեստ է։ մենք մտածել ենք մոդուլներ, վրոփերներ, կոպմոնենտներ, եւ այլն։
այսինքն մենք ուզում ենք նվազեցնել կրկին գրվող կոդի մասը, ավելի ընդհանորւ ենք սարքում ինտերֆեյսներ, եւ այլն։
դա նաեւ այն է ինչ մեզ սովորեցնում են։
հիմա նայենք ինչ ունենք մոբայլ սարքերի ոլորտում նախագծման դեպքում։
ունենք հայտարարված փորթաբնլ, բայց իրականում մեկ պլատֆորմային կպած դոթնեթ (WP7), ունենք անփորթաբլ C++ Սիմբիանի համար, ունենք հայտարարված կրոսպլատֆորմ ջավա, որի անդրոիդի համար գրված ափը էլ ոչ մի տեղ չի աշխատում․․․
ունենք cocoa էփլի դեպքում։
այսինքն, կամ գրում ես անդրոիդի, կամ այֆոնի, կամ սիմբիանի, կամ վինդովսի համար։ թե ուզում ես պորտ անել, պիտի ահագին ուժ ծախսես։
որը հակագիտական է։
բայց բիզնեսի մոծիվներով է
ի՞նչ կար առաջ․ ունեինք j2me, որը մահացավ թույլ հեռախոսների հետ, բայց որը կարելի է համարել փորթաբլ։
ի՞նչ կունենանք։ Միրիադ ընկերությունը պորտ է անում անդրոիդի դավլիկը (ջվմը) Լինուքսի վրա, այսինքն անդրոիդի ծրագրերը կաշխատեն Միգոյում։ (Միրիադը նախագծել է վինմոբայլի ջ2մեն, յբեդը, Օբերոնով)
կունենանք դոթնեթով գրված ափեր վինդովսի եւ այֆոնի, եւ Միգոյի համար ազատ մոնոյի շնորհիվ։
Կունենանք Լազարուսով գրված սոֆթ դրոիդի, սիմբիանի, այֆոնի, միգոյի, բայց ոչ վինմոբայլի համար, քանզի այնտեղ դոթնեթ ա։
Կունենանք հավանաբար ՔԹ, որը կծածկի սիմբիան, ու Միգո։ Ինչ կստացվի այֆոնի ու անդրոիդի հետ դեռ պարզ չի։
Նենց չի որ շատ գույնզգույն ա, բայց կարծես քիչ քիչ լավանում ա վիճակը։
ու տենց