պատմություն ժամացույցի գործարանից շան մասին

երեկ Բաղրամյանով էի անցնում, Մոսկովյանի խաչմերուկի սուպերմարկետի մոտ Միմիին տեսա, ոտքերի տակ պառկած շան հետ։ Մոտեցա, շունը թողեց իր գործերը, բարձրացավ բարեւի։ Բարեւեցի, պոչը թափ տվեց, ուրախացավ, որ իրան նկատեցին, շան տեղ դրեցին։ Դե բոլորն էլ սիրում են որ իրենց շան տեղ դնում են, նույնիսկ շները։

Մեկ էլ խանութից աղջիկ ա դուրս գալիս, ում անունը չգիտեմ բնավ, ու շանը երշիկի բավականին մեծ կտոր ա տալիս։ Շունը անցավ երշիկը լպստելու, իսկ ես աղջիկների հետ շարունակեցի ուղիս։ Ասացին, որ ժամացույցի գործարանից իրենց հետ է գալիս շունը, ընկերակցում է։ Հասանք մինչեւ Օպերայի կանգառը, շուռ եկա, տեսա շանը մայթին, տատանվում էր, մտածում էր, գնա հետեւից թե իմաստ չունի, ավելի լավ է երշիկին վերադառնալ։ Մենք արդեն հեռու էինք, նա մեզ չէր տեսնում։ Ու կողմնորոշվեց, գալոպով վազեց, փողոցն անցավ, ու մեզ գտավ կանգառում։

Ես իրան ասացի որ ինքը լավ շուն ա, ու գնացի տուն։ Իսկ շունը՝ աղջիկների հետեւից։

ու տենց