ասք աբսցես բուժելու մասին

– դու սխալ ես անում։ դու պիտի էսինչ դեղը օգտագործես։

– ապեր, ես վետի խորհրդների եմ հետևում։ պարզ ա՞։

– իսկ ես իմ կատուներին միշտ տենց եմ բուժել։

– հա ապ։ իսկ ես վետի խորհրդների եմ լսում։

– ինչի՞ չի՞ կարո՞ղ սխալվել։

– կարող է սխալվել։ սակայն ես կարծում եմ որ ավելի բանական է վետի լսել էդ հարցում քան քեզ։ ու հավանականությունը որ նա կլինի սխալ, իսկ դու՝ ճիշտ – կա, բայց փոքր է։

– բա որ սխա՞լ եղավ։

– սխալ եղավ – ես գոնե կիմանամ որ ճիշտ եմ արել, որովհետև ամենաբանականը իրան լսելն էր միևնույն ա։ իսկ եթե բախտս չբերի որ նա հենց էս դեպքում սխալվեց, միևնույն ա ես կիմանամ որ բանական եմ վարվել։

– բա ինչի՞ ես էդ դեպքում սկզբից կարդում դեղի մասին հետո տալիս։ ու ինչի՞ ես ասում որ հասկանում ես կենդանիներից ու բուժելուց։

– հասկանում եմ որոշ չափով։ ասենք լիքը մարդ կա որ կոմպերից ել ա որոշ չափով հասկանում։ ու իրանք լիքը դեպքերում կարողանում են լիքը բան անել։ սակայն նրանք ասենք բինար չգիտեն։ իսկ ես ասենք բելոկների սինթեզի մեխանիզմը չգիտեմ։ ու ես ավելի եմ վստահում այն մարդուն որը բելոկների սինթեզի մեխանիզմը գիտի։ նույնիսկ եթե մեծ մասամբ դա իրան պետք չի գալիս, սակայն երբեմն պետք գալիս ա ։ ու իմ շան դեպքը կարող ա էդ դեպքերից լինի, օկ՞։

ու այ տենց մարդկանց հետ ավելի հեշտ ա չշփվել։ հետո էլ ասում են ինչի մարդկանց չես սիրում։

ու տենց

պիտակներ՝ շուն