ասք ճաշակով համակարգերի մասին

Սոլարիսի հետ աշխատելուց լավ զգում եմ, որ չեմ կարող այն «վատը» անվանել։ Նենց կարգին, ստաբիլ համակարգ ա, լիքը պլյուսերով։

Բայց գեղեցիկ այն արդեն չեմ կարող անվանել։

Տգեղ է այն, իսկ հավաքողները՝ անճաշակ։

Նույն, յունիքսի քոնսեփթով լինուքս դիստրիբուտիվները․․․ սակայն ոչ, ու՞ր ենք հեռու գնում, նույն Նեքսենթա-ն, որը օփենսոլարիսի հիման վրա է հավաքբած՝ ինչքա՛ն ավելի սիրուն է ու հարմարավետ։

Այստեղ հիշում եմ, երբ Փոլ Գրեմը գրում էր, որ հաքերությունը գիտությունից տարբերվում է․

    The way to create something beautiful is often to make subtle tweaks to something that already exists, or to combine existing ideas in a slightly new way. This kind of work is hard to convey in a research paper

Գիտնականը նորի հայտնագործություն է անում։

Նկարիչը, կամ հաքերը, ի տարբերություն նրան, կարող է նույն իրը պտտել, և մատուցել, մարմնավորել այլ տեսանկյունից։

Այսպես, նեքսենթա թիմը մատուցում է Սոլարիսը դեբիանոտ սոուսով, և արդեն ստացվում է գեղեցիկ պատկեր։

Իհարկե, դա հնարավոր դարձավ միայն Սոլարիսը բացելուց հետո։

Կարճ համեմատություն, opensolaris vs solaris vs nexenta

Կարճ համեմատություն, opensolaris vs solaris vs nexenta

opensolaris — միմիայն գրաֆիկական ինսթոլեր, որը պահանջում է անհամեմատ շատ հիշողություն

solaris — ինսթոլերը, թեև ունի կոնսոլ տարբերակ, բայց պահանջում է ռեսուրսներ, նույնիսկ ջավա է խոդ տալիս

nexenta(gnu/opensolaris) — կոնսոլ ինսթոլեր, համեմատաբար քիչ օպերատիվ հիշողության պահանջներ, ավելի արագ ընթացք

Տեղակայումից հետո․

opensolaris-ը բեռնում է այսպես կոչված gnome java desktop-ը և պահանջում է 800+ մբ օպետարիվ

solaris՝ — նույնից

nexenta-ն կարող է տեղակայվել առանց գրաֆիկայի, բոլոր հետևություններով

Փոսթինսթոլ․

solaris — ամեն ինչ ձեռքով պիտի արվի։ Մարդը անում է մեքենայի գործ, հետո պիտի լոգին լինի, քաշի հատ հատ փաթեթները․․․ չշարունակեմ

sunfreeware կամ blastwave — իրենց pkg-get/pkgutil-ներով հաշիվ չէն քանի որ third party են, ու նրանցով միայն GNU սոֆթ է տեղակայվում։

opensolaris-ը արդեն ունեցավ Դեբիանոտ Սինապտիկի պես մի բան։ Յան Մուրդոքի ձեռքն է զգացվում։

Այնուամենայնիվ, dpkg/apt-get-ին անցնելու ̶դ̶ո̶ւ̶խ̶ համարձակություն Սանի ղեկավարությունը չունեցավ։

Այդ սինապտիկոտ գրաֆիկական ուտիլիտան ունակ է հաշվել կախվածությունները, սակայն կոնսոլ տարբերակ չունի։

Լավ, բայց գոնե արագ հաշվեր։ Երբ ընտրեցի gcc-ն, երկու-երեք րոպե մտածելուց հետո, այն հաշվարկեց, որ gcc-ն կախված է binutils-ից։

Nexenta-ի apt-get-ը (և բնականաբար synaptic-ը) նույնը անում են մի ակնթարթում։

Ահա և մի օրինակ ինչպես է լինում որ բաց կոդով տեքնոլոգիան ավելի հարմարավետ է և էֆեկտիվ։

_ու տենց _

պիտակներ՝ ազատ ծրագրային ապահովում  ԳՆՈՒ֊ն Յունիքս չէ բնաւ  դեբիան  նեքսենթա  Սոլարիս  տեքնոլոգիաներ  տեղեկատուական տեքնոլոգիաներ