Պարսիկ Ամիրը զարմանքով նայում էր մեկ իր դոնաթին, մեկ նոութբուքի էկրանին։
«Փրուվ յուր նոթ ռոբոթ» – գրված էր քափչայի վրա։
– Այս ի՞նչ է ինձանից ուզում – հարցրեց Ամիրը։
– Ապացուցիր որ ռոբոտ չես բնավ – բացատրում եմ։ Գրի այն տառերն ու թվերը։
Ամիրը ուշադիր սեղմեց մատով մի քանի ստեղն։
– Ապրես, իսկ հիմա այնտեղ կտացրու։
Ամիրը կտացրեց։ Քափչան սխալ էր մուտքագրված։
– Օկ, հավանաբար սխալ ես ինչ որ բան գրել։ Կրկին հավաքիր։
– Նորի՞ց – զարմացավ Ամիրը։
– նորից չէ, կրկին Ահա – պատասխանեցի ես, կծելով իմ դոնաթը։
Ամիրը կրկին մի քանի անգամ սեղմեց ստեղնաշարին, և կտացրեց մկնիկի ստեղնը։ Կրկին ապարձյուն։
Հետո երրորդ անգամ փորձեց մուտքագրել թվերը, ու կրկին սխալվեց։ Եվ հարցական հայացք նետեց իմ վրա։
– Սա ի՞նչ է նշանակում – հարցրեց։
– Լսի, կարո՞ղ ա դու ռոբոտ ես։
– Հը՞
– Փաստորեն։
_ու տենց _