այսօր մտնում եմ դեղատուն, իմ հետ աղջիկ է
ասում եմ՝
– Տվեք ինձ խնդրեմ․․․ – ու լռում եմ, քանի որ մոռացել եմ ինչպես է դա հայերեն, իսկ ռուսերեն բառը չեմ ուզում ասել
Վաճառողը նայում է իմ վրա ինչ որ անկապ։ Ես նայում եմ աղջկա վրա, որ նա ինձ հուշի, ինչպես է դա հայերեն։ Նա նայում է ինձ, տիպա ասում է ի՞նչ, դե ասա՝։
Ես կրկին նայում եմ վաճառողին ու նկատելով իր անհասկանալի իրոնիկ հայացքը ասում՝
– Տվեք ինձ խնդրեմ պերչատկաներ, չգիտեմ ոնց է հայերեն։
– Աաաա, ձեռնոցները – հուշում է ինձ աղջիկը։
– Այո, ձեռնոցները – կրկնում եմ ես։
Վաճառողը լրիվ մանթո տեսք է ընդունում, տալիս է ինձ ձեռնոցներ, ու ես նոր հասկանում եմ թե ինչ էր նա ակնկալում լսել 🙂
_ու տենց _