ասք հետադարձ կապի մասին

մի քանի օր առաջ սահմանամերձ գիւղում էի։ մի հատ կին էր, ասում էր — լրագրո՞ղ ես, ի՞նչ ես եկել։ ասում եմ՝ չէ, անկապ եկել եմ։ հետաքրքիր էր։ ասում է՝ — ահա, գալիս են, գրում են, նկարում են, ամէն մէկն իրենց համար, իրենք իրենց են առաջ տանում, իսկ մեզ ի՞նչ դրանից։ ինչպէս ապրել ենք, այնպէս էլ ապրում ենք։ ոչ մէկ չի օգնի, ոչ մէկի պէտք չէ։

իսկ սա այն մասին է, որ եթէ նոյնիսկ կայ յարաբերական խօսքի ազատութիւն, դա դեռ ոչ մի բան չի նշանակում։ քանի որ չկայ հետադարձ կապի մեխանիզմը՝ ընտրութիւնները։ քանի որ հասարակութիւնը չի կարող իր վերաբերմունքն բացի արտայայտելուց, նաեւ կիրառել՝ իշխանափոխութեամբ։ նա գրեթէ լծակներից զուրկ է։

այնպէս որ ինչքան ուզում էք գրէք, ինչքան ուզում էք նկարէք։ չի լաւանալու եւ այդ սահմանամերձ գիւղի վիճակը, եւ մերը ձեր հետ։ քանի դեռ չի լինելու հետադարձ կապ։

http://norayr.am/weblog/uploads/2015/04/Acoustic_Feedback.ogg

եւ այդպէս

պիտակներ՝ ժողովրդավարութիւն  խօսքի ազատութիւն  հասարակութիւն  մտքեր  սահման  սահմանամերձ գյուղեր