Փաստորեն, Ռիդլի Սքոթը ուզում էր «Օտարից» ավելի լավ ֆիլմի հետ կապ ունենալ։
«Կյանքը՝ մեկ օրում» պետք է ծնվեր հենց այս ժամանակաշրջանում, երբ բոլորը ունեն պորտատիվ թվային ավտոմատներ, կամերաներ, ու ինտերնետ, երբ էական չէ որտեղ ես ապրում հաղորդակցվելու, գիտելիք փոխանակելու համար։
Ու իմ համար ֆիլմը այդ մասին է, կամ ես կարեւորում եմ իր մեջ հենց դա՝ մենք վերջապես ջնջել ենք հաղորդակցվելու սահմանները, հիմա ժամանակն է հասկանալ եւ ընդունել տարբերությունը։ Ու ոչ թե վերացնել այն, քանի որ այդ տարբերությունն է մեզ դարձնում հետաքրքիր միմյանց համար։
Նաեւ, ինձ դուր եկան եւ հիանալի օպերատորական աշխատանք ներկայացնող կադրերը, եւ լավ մոնտաժը, եւ անկապ մարդկանց նկարված կադրերը։
Դա այն մասին է, որ մենք այժմ ունենք երկուսն էլ։ Մենք ունենք թույլ արհեստով, բայց հավես բովանդակությամբ արժեք ներկայացնող մեդիա։ Ու մենք ունենք բարձր արվեստ ու արհեստ կերտելու հնարավորություն՝ Աֆղանստանի լուսանկարիչը միշտ ունի իր հետ երկու խցիկ, կոշիկ մաքրող Ասիացի երեխայի ամենասիրված առարկան իր լափթոփն է։ Դա «մեկ լափթոփ ամեն երեխային» ծրագրի արդյունքն է, շատ էժան լափթոփներ ոչ հարուստ երկրների համար։ Ու այդ երեխան մեկնաբանում է, ինչի համար է այն թանկ՝ որովհետեւ նա կարդում է Վիքիփեդիա, (ինչպես թարգմանեցին մեր գրագետները՝ Ուիքիփեդիա), այնտեղ կա հետաքրքիր տեղեկատվություն մաթեմի մասին, ու դա փաստացի ամենամեծ գրադարանն է։
Ինձ դուր չէին գալիս «կյանքի» մասին մասերը։ Այն, ինչ մենք կյանք ենք համարում։ Ինձ չէին հուզում ծննդաբերությունները (նույնիսկ ընձուղտների), ինձ հետաքրքիր չէր ինչպես են հիանում փոքր երեխաներով, կամ ճուտերով, ինձ տհաճ էր, երբ եփված բադի ճուտով ձու էին ուտում, ինձ տհաճ էր, երբ կով էին մորթում։
Որովհետեւ դա մարդկային կյանքի մասին չէ։
Դա կենդանական կյանքի մասին է։
Իսկ մենք բանական ենք ապրում։ Ու ինձ հավես չի թվում այն էտապն որ մենք անցել ենք։
Ինձ հավես չի թվում դա բնավ։
Սակայն ինձ ահագին դուր է գալիս, օրինակ այս կադրը՝
Դա մարդկային կյանքի մասին է։
ի՞նչ է նավակը։ Դա մոդելավորում է, դա կոնստրուկցիա է, դա ինժեներական միտք է։
Նաեւ դա երազանք է, դա հետազոտություն է, դա նորը իմանալու ձգտում է՝ հետաքրքրասիրություն։
Ինձ հետաքրքիր չէին ամուսնությունները, նույնիսկ այն տժժոցներով, ու Էլվիսներով, բայց դա արդեն ավելի մարդկային է, քան ծննդաբերությունը։ Որովհետեւ այնտեղ մշակութային էլեմենտներ կան։
Ինձ շատ դուր եկավ երբ այն սեւամորթ աղջիկը ցուցադրելով ինչպես է ընդունված իրենց մոտ չոքել տղամարդկանց առջեւ, երբ նրանք երկուսով ծիծաղեցին բացատրեց՝ «սա մշակույթ է»։
Ու դա ֆիլմի երկրորդ ամենակարեւոր մասն է իմ համար՝ մշակույթը ու տարբերությունը։
Մենք հաղորդագցվում ենք, մենք ունենք բավականին նման հարդ, բայց մեր սոֆթը բավական տարբեր է։ Ու ոչ մեկիս դուր չի գա, որ մեզ ասեն՝ «քո ապրելու կերպը սխալ է, ճիշտը այս մեկն է»։ Ապա մենք պետք է սովորենք «հանդուրժել» ու ընդունել այլ մարդկանց, այլ մշակույթները, ու ուրախանալ որ նրանք կան։
Բայց ես կարծում եմ, որ չի կարելի բացառել որ կա հետամնացություն։ Որ այսօրվա աշխարհում հիմարություն է կետ սպանել «տղամարդ» դարնալու արարողությունը, ծեսը կատարելու համար, ինչպես անում են Իսլանդիայում։
Որովհետեւ ժամանակակից վեհը դա կետ սպանողը չէ, ժամանակակից վեհը կետ պաշտպանողն է։
Ու չի կարելի կետերի սպանությունները արդարացնել ազգային ծեսերով՝ դա արդեն ազգայինից դուրս է, կետերը մեր ընդհանուրն են։
Այսպես, այն ինչ կապ ունի սպանությունների հետ, քիչ քիչ դառնում է ավելի ապազգային, ավելի ընդհանուր։ Ոչ ոք չի հանդուրժի երկիր, ուր մարդ սպանելը ազգային ծես է, ու պետականորեն աջակցվում է։ Շուտով չի լինի երկիր, ուր մարդու իրավունքների խախտումներն են «նորմ» որովհետեւ շփման ընթացքում մարդիկ կզարգանան, ու կհասկանան, որ դա ժամանակակից նորմ չի կարող լինել։ Դա այլեւս նորմ չէ։ Ու «երկիր քանդել», «գրանտ ուտել» ձեւակերպումները իրենց սպառել են։ Զարգացումը կարելի է միայն դանդաղեցնել, բայց չի կարելի ընդհատել։ Այն էլ մեր դեպքում, ուր ոչ զարգացումը ազգի համար տապալում է, մահ։
Այնուամենայնիվ ես չեմ կարծում որ ֆիլմը պատրաստողները առանձնապես լավ գիտակցում էին այն, ինչի մասին ես գրում եմ։ Նախ, դա իմ ընկալումն է, ու նրանք պարզապես ժամանակակից մարդիկ են, ովքեր կրում են ժամանակակից արժեքներ, գուցե չգիտակցված։
Այսպիսի ֆիլմերը հիմա «մոդա» են, արվում են, նոր, հանուն մարդու տեքնոլոգիաների դարաշրջանի առաջին ֆիլմերը պետք է այսպիսինը լինեին։ Այս մեկը պարզապես լիամետրաժ էր։
Ու բնական է, որ այ ֆիլմը կա օնլայն, կարող եք հենց այժմ դիտել։
ու տենց