ասք հայեցի եւ բրուտալ լինելու մասին

Քանզի չտեսությունում ահավոր չափ անգլալեզու սպամի քանակություն էր հայտնվել, ուր բարյացակամ առաջարկվում էր գնել տարբեր գրքեր ու այլ ոչ այնքան վատ բաներ, սակայն ոչ այնքան կապ ունեցող մեմերի հետ, ես որոշեցի անել հայեցի եւ բրուտալ քայլ Վ․ Մամիկոնյանի լավագույն ավանդույթները շարունակելով։

Բոլոր ոչ հայատառ անվանումներով սպամերը այսուհետ արգելված են։

Դուք հրավիրվում եք հայատառ սպամ գրել եւ զանազան գրքեր կարդալ առաջարկել։

Թույլ չտանք օտարալեզ սպամի ներթափանցումը, կանխենք սպամի գլոբալացումը եւ հարվածենք մեմերով հայեցի համացանցի որակին

ու տենց

պիտակներ՝ հայեցի  հետազօտութիւն  միջոցառումներ  չտեսութիւն  սպամ