ասք վերադարնալու մասին

ես հա փորձում եմ ազատ ժամանակը աշխատելու, կոնկրետ՝ կոդ գրելու վրա ծախսել, ու դա բերում է նրան, որ ահավոր շատ չասված բան է մնում։

բացի դրանից, փորձում եմ այնպես անել, որ գրածներիս որակը մի քիչ բարձր լինի, բայց չեմ ձգում։

չեմ ձգում, որովհետեւ ես դանդաղ եմ գրում այնպես որ լավ լինի։

այսինքն դա նորմալ է, լավը արագ չի ստեղծվում։

բայց ես գրող չեմ բնավ, ու չեմ կարող այնքան շատ ժամանակ ծախսել, ավելի ճիշտ, նախընտրում եմ այնքան շատ ժամանակ չծախսել տեքստերիս վրա։

այս պատճառով էլ փոստերս անվորակ են ու այդպես էլ կշարունակվի։

այսուհետ կաշխատեմ գրել ամեն դեպքում։

թեեւ կոդի մասին ։Պ

ու տենց