Պատճենած-փակցված է ֆեյսբուկյան ընկերոջ՝ Գայանեի նոթից․
Հանկարծահաս սեքսն ու կանանց կաստայի իմաստնությունը …Share
Wednesday, March 10, 2010 at 5:51pm
Պապս հիվանդանոցում էր, ճաշ եփեցի տարա… ու ծանոթացա կողքը պառկած տավուշցի մի տղայի հետ, որին կինն էր նայում:
Կինը հետս արագ ընկերացավ. ասեց, որ տպավորվել էր պապիիս հետ իմ հա լրճկվելով, իրանց հետ կատակելով, մեկ էլ մազերիս անիմաստ շարժով:
Մտա կողքի սենյակ պապիիս ճաշը նախապատրաստելու, ինքն էլ մտավ հետևիցս:
Արդեն հասցրել էր տեղեկանալ, որ ամուսնացած չեմ, բայց առաջին ռեակցիան հանգիստ էր եղել, քանի որ կարծել էր, թե 18 եմ, բայց քանի որ մաման պահը չէր կորցրել ու դեմքին էր հասցրել ողջ ճշմարտությունը՝ իմ ահռելի տարիքը, 2-րդ ռեակցիան եղել էր սարսափահար, բայց արագ աֆեկտը զսպող ափով բերանը փակելով ու աչքերում մի ակնթարթում գոյացող վշտով… հայացք, որ ասում ա, դժբախտ ես, բայց ի՜նչ անեմ, մաքսիմում ցավակցեմ… հա, մեկ էլ խրատեմ, որ վախտն ա!
Դե ես էլ ինձ չէի կորցրել ու իմ հերթին պարզել, որ 24 տարեկան ա ու ունի 2 երեխա, մեծը՝ 6 տարեկան:
Մտավ հետս սենյակ, ասեց, գիտե՞ս, ստեղ էնքան էժան ա ամեն ինչ, էրեկ գնացի ինձ լիֆ առա, շատ եմ սիրում տիգրյոնկա, – հանեց ցույց տվեց, – ու սենց կրուժավայով տրուսիկ, – էդ էլ ցույց տվեց, – մեկ էլ գիտե՞ս ինչ եմ առել, կանացի բրիտվա, ես դրանք եմ օգտագործում, էնքան լավն են: Նայի՜:
Շուռ եկա տեսա վարդագույն բրիտվան, գլխով արեցի, շարունակեցի բուտերբրոդս սարքել:
Ասեց, բա ինչի՞ չես ամուսնանում, ասեցի, դե՜….. ու լռվեցի…… միշտ էս հարցի վրա լռվում եմ, որովհետև չեմ հասկանում, թե ոնց ա հարց տվողի գլխում էդ հարցը ձևավորվում, հա ուզում եմ մեխանիզմը պատկերացնեմ, բայց չի ստացվում…… Շարունակեցի կմկմալ, որ մի «պատճառ» գտնեմ, «պատճառ», որ Տավուշի խուլ գյուղի աղջկա համար ընդունելի լինի…. Որովհետև միակ «պատճառը», որ գլխումս պտտվում էր՝ դե «չեմ սիրում ոչ մեկին»… բայց սա ես ո՞նց ասեմ… կմտածի էս լրճկվա՞ծն ով ա, ишь чего захотела… տարիքիդ նայե՜մ, պրետենզիաներիդ նայե՜մ, հայ-հա՜յ… Հա ի դեպ Տավուշը լավ գիտեմ. շատ եմ գնացել հետազոտությունների ու միշտ կանացի հարցերով ու միշտ կանանց հետ:
Ասեց, բա դու՞ ինչ բրիտվայով ես անում: Ասեցի, դե եսիմ: Ասեց սրանցով արա, երկար են դիմանում, հատուկ կանացի են: Ասեցի դե ես բրիտվա չեմ օգտագործում առանձնապես: Ասեց, բա ինչո՞վ ես անում, ասենք, ոտքերդ, բացատրեցի, թևերդ՝ բացատրեցի: Ասեց, բա կանացի՞դ……………. շշկռվեցի…………. Ասում եմ, կանացին ո՞րն ա… Ասում ա, դե կանացիդ, կանացի մասերդ: Ասում եմ, իմ մոտ ամեն ինչն էլ կանացի մաս ա ու ծիծաղում եմ մանթրաժից: Ցույց ա տալիս ձեռքով, – դե էստեղերը…: Ընթացքում արդեն սկսել էի կռահել՝ ինչ ա հարցնում, բայց Տավուշ, խուլ գյուղ, 17-ում ամուսնացած, որը ինձ հենց նոր հարցնում էր, թե դու ոնց ես նորմալ նայում սթրինգին, կամ մամաները թողնում ե՞՞՞՞՞՞՞ն դա……… Ու չի տեղավորվում իմ գլխում իրա սափրած «կանացին», մի քանի հեռացված ատամն ու միամիտ հայացքը:
Էդ բոլորը մի կերպ սինխրոնացնելուց հետո, խփում ա հաջորդ շոկը, բայց ինքը ո՞նց ա ինձ էդ հարցը տալիս: Ախր իրա «աշխարհում» իմ չամուսնացած լինելը պիտի իրա մոտ էլ հարց չառաջացներ: Բայց էս մարդը ռեալ պատասխանի ա սպասում ու տարակուսած ա սպասում, ու ինչքան երկարում ա իմ կմկմոցը, էնքան էս մարդու մոտ «կասկածներ» են առաջանում, որ «չէ», ու էնքան էդ կասկածներից տարակուսանքը դառնում ա «չհասկացա, ո՞նց»:
Ու առանց էլ սպասելու պատասխանիս, ասում ա.
– Գիտե՞ս, տենց լինում ա, մանավանդ, որ դու հիմա արդեն 26 ես… արդեն ժամանակն ա, կարող ա տենց լինի, որ, – ու ես մտածում եմ, չլինի՞ հիմա կասի մի բան, որից տեղում կուշաթափվեմ ու կտեղափոխվեմ 3-րդ հարկ՝ ռեանիմացիա, օրինակ, «ի՞նչ կապ ունի ամուսնացած լինելը»…… ու լսում եմ – տենց պատահում ա, որ աղջիկներին, առանց հարցնելու…… փախցնու՛մ են!!! Բա որ գան քեզ, դու էլ արդեն 26 ես, ու փախցնե՛ն, ի՞նչ ես անելու!!! – ասեց սարսափած ու իմ անհասկացողության վրա զարմացած դեմքը:
Ես թևաթափ եղա… Իրա տրամաբանությունը հասկանալու փորձերից, զգացի, որ դիոդներս հերթով վառվում-տրաքում են… ու թողեցի էդ անհաս զբաղմունքը:
Եկավ կանգնեց փոքրիկ սառնարանի մոտ, որի վրա հաց էի կտրտում, հենվեց արմունկներով, ասեց, – կյանքը դժվար ա, դժվար բան ա ապրելը… – ու դուրս եկանք:
Հ.Գ. 1. Բոլոր դեպքերն ու դեմքերն իրական են, նոթս էլ գեղարվեստական չի!
Հ.Գ. 2. Բոլոր նրանց, ում մոտ կասկածներ կառաջանան, պատասխանեմ. իրա ամուսինն իրան չէր փախցրել:
(c) Գայանե Ղազարյան
_ու տենց _