Охуенный удар невъебенного топора пришелся в самое темя триждыраспронаебаной старухи, чему пиздато способствовал ее мандаблядски малый рост. Она задроченно вскрикнула и вдруг вся как-то пиздапроушенно осела к непроебанному полу, хотя и успела, зассыха гниложопая, поднять обе свои злоебучие руки к хуевой, по-блядски простоволосой голове

ասում է՝ դէ արի սա թարգմանիր։

#սորոկին #ռուսերէն #զրոյց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Թշնամիները շատ են, դա ճիշտ է։ Հենց Ռուսաստանը հառնեց մոխրից, ընկալեց իրեն, երբ տասնվեց տարի առաջ Պետական հայր Նիկոլայ Պլատոնովիչը դրեց առաջին քարը Արևմտյան պատի հիմքի մեջ, հենց որ մենք սկսեցինք անջատել մեզ դրսում օտարներից, ներսում՝ սատանայականից, տեղն ու տեղը բոլոր անցքերից դուրս եկան զզվելի չար թունավոր միջատները։ Ճշմարիտ է՝ մեծ գաղափարը ծնում է մեծ դիմադրություն։ Մեր պետությունը միշտ էլ ունեցել է արտաքին և ներքին թշնամիներ, բայց երբեք այդքան կատաղի չի սրվել պայքարը նրանց հետ, քան Սուրբ Ռուսի Վերածննդի ժամանակաշրջանում։ Մի գլուխ չի, որ գլորվել է Լոբնի տեղից այս տասնվեց տարվա ընթացքում, մի գնացք չէ, որ տարել է բազմաթիվ թշնամիների ու նրանց ընտանիքները Ուրալից այն կողմ, մի «կարմիր աքաղաղ» չի, որ ծուղրուղու է կանչել արևածագին ազնվականների կալվածքներում, մի կառավարիչ չէ, որին տանջել են Գաղտնի Հրամանում, մի մատնիչի նամակ չի, որ ընկել է Լուբյանկայի Բառի ու Գործի փոստարկղը, մի փոխանակողի բերանը չէ, որ լցրել են հանցավոր աշխատած թղթադրամներով, մի սարկավագ չէ, որ լողացել է եռացող ջրի մեջ, մի տարաշխարհիկ դեսպան չէ, որ դուրս են վռնդել Մոսկվայից երեք դեղին անարգանքի «մերիններով», մի սուրհանդակ չի որ նետել են Օստանկինյան աշտարակից բադի թևերը հետույքի մեջ, մի խառնակիչ ծախված գրող չէ, որ խեղդել եմ Մոսկվա֊գետում, մի ազնվազարմ այրի չէ, որ նետել են ծնողների մոտ ոչխարի վերարկույով՝ տկլոր ու անզգա։

#սորոկին #վլադիմիր֊սորոկին #գրականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)