երբ ասում ես «ոչ ոք», բայց գիտես որ այդպէս չէ, ոչ ոք չէ, այլ «ես եմ», ապա ստացւում է ես «ոչ ոք»֊ն եմ։
լատիներէն ՝ նեմո։
«դուք ինձ հաճոյախօսում էք»։ ահա։
#նեմո
մի քանի օր առաջ, ինչպես եւ խոստացել էին, սլաշ իվենթին ներկայացրին։
ինչպես եւ սպասում էի, mer + nemo որոշ մասեր + իրենց ինտերֆեյսը, որը դեռ չեն որոշել ազատ է լինելու թե ոչ։ սեյլֆիշ օհ֊ը ազատ է լինելու, իսկ յոլլա ուին պարզ չէ։ սեյլֆիշի կայքից ուրախացրեց հարց պատասխանը։
}}
ինձ շատ դուր եկավ այդ ազատ ձեռնարկատիրության վիճակը։ երբ մի քանի հոգի հավաքվել են, ընկերություն են ստեղծել։ երբ բոլորին բոլորին բերել են բեմ ու ցույց են տվել ֊ այ նա այս գործն է անում, իսկ նա ֊ այն։
որ չէին նեղվել իրենց անփույթ լինելուց, չէին էլ փորձում մեն ին ա սյութ ձեւանալ։
ու որ կարողանում են հավաքվել ու անել լավ բաներ, տարված լինել, ոի մինչեւ ժամը չորսը մնալ մինչեւ նոր սարքի վրա օհ֊ը չբեռնվի։
ներկայացման ժամանակ շեշտվեց որ Չինաստանն ու ասիան ամենակարեւոր շուկաներն են
Երեւում է, որ այն արդեն պորտ է արված մի շարք սարքերի վրա, ներառյալ այփադն ու ռասփբերրի փին։ նախագծվում է ն9֊ի ու ն950֊ի վրա։ ի դեպ այս խելախոսներ ունեցողները հաստատ կկարողանան Յոլլան օգտագործել իրենց սարքերում։
}}
իսկ այս տեսանյութում երեւում է որ մեդիա նվագարկիչն ունի պիրատի պատկերակ ֊ քանզի էլ ի՞նչ են լսում նվագարկիչներով եթե ոչ պիրատված երաժշտություն
}}
սեյլֆիշի, կամ յոլլայի, չգիտեմ որ մեկի մեջ է մտնելու ամենահավես նորամուծություններից է դինամիկ թեմա գեներացնելը ընտրված լուսանկարից։
անվանում են՝ ամբիենս ֊ ընտրում ես լուսանկար ու ամբողջ խելախոսի թեման փոխվում է այդ լուսանկարի տրամադրությամբ։
ու տենց