այսօր խոսում էինք այն մասին, որ օրը անկապ է չկլոր թվի բաժանել, ասենք՝ 24֊ի։ ասենք քանի՞ վայրկյան է օրը՝ 86400։ ապա կարելի է ասել՝ կհանդիպենք 550 սանտիօրին։
իհարկե այստեղ հասանք նրան, որ կարելի է վերասահմանել վայրկյանը որ օրում վայրկյանների թիվը կլոր լինի։
Իսկ հետո հասանք նրան, որ, ո՞վ է ասել որ տասական համակարգը լավն է։ պետք է երկուականով հաշվել, համ հեշտ է, համ կարճ է։ ու օրն էլ ապա կբաժանեինք ասենք 256 կամ 512 մասի։
ու ինչ անֆայմ էին առաջվա մարդիկ որ իրենց պետք էր մեկ առարկա — մեկ մատ, երկու առարկա — երկու մատ, երբ ասենք յոթ առարկան կարելի է հեշտ ցույց տալ երեք մատով։
#բինար #տասական #երկուական #ուտենց