ես հա ուզում եմ http://gerezman.com -ի մասին գրել։ ու հա չի ստացվում։
հիմա սա կարդացի ու էլ չեմ դիմանում։
հոգնել եմ արդեն, ժողովուրդ, դուք ինչի՞ եք էդպես ցինիկ վերաբերվու՞մ։
չէ՞ որ ձեր գրածը լրիվ աղավաղում ա իմաստը։
Իսկ իմաստը պարզ ա։
Լիքը մարդ կա, որ մոտիկ բարեկամների գերեզմաններին հետևում ա։
Հիմա եկեք չքննարկենք թե դա բանական ա թե ոչ։ Տենց ա։
Նույնիսկ մարդիկ ով չի ուզում գերեզման ունենալ, Հայաստանում այլընտրանք չունեն։
Ու եթե մարդիկ գնում են արտասահմաններ, իսկ «հայը մի ճակատագիր ունի՝ գաղթ» (ց)Դուրյան,
ապա բնականաբար, գերեզման նայելու խնդիրը օդում կախված ա մնում։
Կամ խնդրում են այլ բարեկամներին, կամ ընկերներին, հարևաններին։
Կամ չունեն ում խնդրել, ու առհասարակ ինչու՞ պիտի խնդրեն։
Ծառայություն ա, կգան, կմաքրեն, եթե պետք ա կվերանորոգեն, կգնան։
Լուսանկար կանեն մինչև, լուսանկար կանեն հետո։ Կուղարկեն։
Ի՞նչ կա դրա մեջ տժժալու։
Տժժալը ձեր վրա ա պետք։
Ո՞րտեղ ա կայքում գրված կանանց միամսյակի զեղչերի մասին։ չկա տենց բան։
Մենք հա ասում ենք Հայաստանում ԱյԹի-ի զարգացման մասին։
Իսկ Հայստանը գիտե՞ք որ քամակի մեջ ա ԱյԹի-ի զարգացման մակարդակով։
Որովհետև մի երկու սինոփսիս բնավ ԱյԹի ինֆրաստրուկտուրայի հետ կապ չունեն։
Իմ Օրիկ համատեղելի համակարգչով Ֆրանսիայում ութսունականներին լինում էր ցանկացած տոմս բրոնյա անել։
Լինի դա կինո, թե գնացք, թե ուղղաթիռ։
Մեր մոտ ԱյԹի ինֆրաստրուկտուրան չկա բնավ։
Փոխարենը ուրախանաք, որ մի բան հնարավոր ա անել, ձեռ եք առնում։
Ակնհայտ ա, որ այդ մարդիկ, ով այդ գործը անում են,
ա – զարգացած են, խելացի են։
բ – հասկանում են որ մարդիկ խնդիր ունեն, կարողանում են այդ խնդիրը լուծել։
Եթե մեր բոլոր գործարարները էդպես վերաբերվեին գործին, մեր մոտ կյանքը, այո, կյանքը շատ ավելի լավը կլիներ։
Էդ մարդիկ բերում են ՀՀ արտասահմանյան կապիտալ։
Սփյուռքի կապիտալ։ Հա թող այնտեղ մի երկու անգամ քիչ սրճարան գնան, ստեղ բան պատվիրեն։
Ի վերջո էդ փողը հասնում ա այսպիսի մի կնոջ ասենք։
Պարզ ա որ Հայաստանում ինչքան շատ փող լինի այդքան լավ։
Ու պարզ ա որ ինտերնետով այդպիսի խնդիր լուծելը ամենահարմարավետն ա։
Պարզապես, կարծում եմ, ով որ ուզում ա էժան օչոկներ հավաքի իրան, տենց տժժում ա էդ կայքի վրա։
Տիպա տեսեք ինչ փախած բան եմ գտել։
Իսկ իրականում ոչ մի տժժալու բան էլ չկա։
Հպարտանալ ա պետք, որ մարդիկ գործ են անում։
Իսկ էն որ խաչքար կարելի է պատվիրել, կամ գլամուր քար՝ էդ արդեն պատվիրողի ճաշակից ա։
Ասենք Եվրոպաներում ընդունված ա համեստ գերեզմաններ ունենալ։
Իսկ նախկինում, էն վեհ պապաները ու թագավորները, ով ուզում էր շքեղ գերեզման ունենալ, սակայն ինքը իրա գերեզմանը չեր սարքում, իրան հետնորդները միևնույն է գցում էին, ու էժան տակից դուրս գալիս։
Տակ շտո եթե տժժում եք որ մարդ կարող է իրեն գերեզման պատվիրել օնլայն, ապա ես չեմ հասկանում, օնլայն թե ոչ օնլայն տարբերությունը ո՞րն ա։ Կամ տժժացեք նրա վրա որ իրան ընդհանրապես հետաքրքրում ա իրա գերեզմանը, կամ նրա վրա որ ինքը գլամուր քարեր ա ուզում։ Բայց ոչ այն ընկերության վրա որը դա անում ա։
Մեկ էլ այնտեղ գրված չէ բնավ կայքում որ այդպիսի բաներ կա։ Էդ ել է սուտ, նրանք զբաղվում են միմիայն գերեզմանների խնամքով։
Կամ տժժացեք նրանց վրա ով արտասահմաններ ա գնում։
Չէ՞։ Բա ի՞նչն է ձեզ տենց ուրախացնում։
Կրկնում եմ, եթե մեր մոտ բոլոր ոլորտներում էդպիսի մարդիկ լինեին, ով գիտի ինչպես օգտագործել ժամանակակից տեքնոլոգիաները, մեր մոտ լիքը բան ավելի լավ կլիներ։
Ու ձեր հրճվանքը ոչ միայն ինձ շատ խորթ է, այլ և խոչընդոտում է զարգացմանը։
Սակայն ի՞նչ եմ ես խոսում։
Մենք, ինչը վերաբերվում է ԱյԹի-ի
չունենք նորմալ ֆոնթ որը կարելի է լեգալ օգտագործել,
չունենք նորմալ բառարաններ
չունենք նորմալ սփելչեք
չունենք նորմալ յունիքոդով պետական սայթ
չունենք նորմալ գրած պետական սայթեր, եղածն էլ նենց են մեյնթեյնում որ ոնց որ հրավիրեն ջարդելու։
ու էդ սաղ թողած բան եք ձեզ գտել։
Երեխայական ա դա շատ, ինֆանտիլ ա, ու չտեսավարի։
Ու էժան։
Զայրացած եմ։
Էդպես։
ու տենց