մարդիկ, ես խառն եմ լինում էս օրերը, չեմ շփւում, բայց եկէք բարքեմփ բոլորդ։ էդ միայն տտ չի, ու ես իսկապէս շատ գնահատում եմ էս իւենթը։ լիքը հետաքրքիր բան կայ պարզապէս հետաքրքրասէր մարդկանց համար։
#barcampevn18 #barcamp #բարքեմփ
մարդիկ, ես խառն եմ լինում էս օրերը, չեմ շփւում, բայց եկէք բարքեմփ բոլորդ։ էդ միայն տտ չի, ու ես իսկապէս շատ գնահատում եմ էս իւենթը։ լիքը հետաքրքիր բան կայ պարզապէս հետաքրքրասէր մարդկանց համար։
#barcampevn18 #barcamp #բարքեմփ
ինտերնետի արագութիւնը մանուկեան դահլիճում՝ pupylike֊ի համար քաշում էի վերջին էյբլթոնը, զի նա մեր դիջէյներից մէկն ա։ ու չէ ուինդոուսն իմը չի։ էդ կարգչով նոյնիսկ չկարողացայ փոստել, հազիւ էի գործ անում։
#barcampevn18 #բարքեմփ #արագութիւն
աշոտի կարծիքը կուտակայինի ու պարտադիրի մասին՝ https://www.facebook.com/ashot.martirosyan.16/posts/1979750102096297?notif_id=1528921870155736¬if_t=feedback_reaction_generic&ref=notif
կամերաս տեսաւ, կպաւ՝
— բա ինչի՞ ես ֆիլմ անում, դիջիթալն աւելի արագ ա։ — մեքենան աւելի արագ ա։
#զրոյց #ֆոտո
սոնան ա ինձ նկարել, փաստօրէն։
չես կարող վերադասաւորել պատմութիւնը, հետեւաբար՝ պէտք չի վերադասաւորել բլոգը, ասենք։
էսօր բանավէճ ա եղել կենսաթոշակայինների վերաբերեալ, դէ գուցէ գիտէք, որ էդ հարցն ինձ միշտ ամենաքիչն ա յուզել, բայց դա մի կողմ ա, ես փորձում եմ լինել օբյեկտիւ։
դիմացինների փաստարկն ա՝ ոչ մի բան չի փոխուել, եթէ նիկոլին դրսի ուժերը կարող են պարտադրել նա էս փողերը տայ, ուրեմն ամէն ինչն էլ կարող են պարտադրել։ աթոռին նստել ա, բայց չի իմացել, որ էլեկտրական աթոռ ա, ու մարդիկ կան ով կարող են տոկով խփել։
ես՝ ամէնը գալիս ա յեղափոխութեան թաւշեայ լինելուց։
մանրամասն․ եթէ դու պետութիւն ես, ժողովրդավարական պետութիւն ես, քո մօտ հինգ տարին մէկ իշխանութիւն ա փոխւում, ու չի կարող չէ՞, ամէն նոր իշխանութիւնը գայ ու նախորդի պարտաւորութիւնները չեղարկի, ասելով թէ էս մենք չենք ստորագրել։ էդ արդէն դու պետութիւն չես, ու քեզ հետ գործ բռնել հնարաւոր չի։
ի դէպ, հակառակ հարց՝ ո՞նց ա տենց ստացուել։ որովհետեւ սերժը ո՞ւմ առաջ պարտականութիւններ ուներ՝ մե՞ր՝ չէ, դրսի ուժերի, ու սեփական օլիգարխների՝ հա։ նիկոլը ո՞ւմ ա պարտական որ այնտեղ ա՝ մենակ մեզ, ուրիշ աջակցութիւն չունի։ ու էդ ոչ պոպուլար որոշումն որ ընդունել ա, այլ ձեւ ուրեմն չէր կարող անել։ օկէյ, ասում են՝ թող ուրիշ տեղից փող վերցնէր, պարտքերը տար։ ո՞րտեղից, հարցնում եմ։ բա ինչի՞ սերժենց չեն դատել, ինչի՞ իրենց փողերը ձեռքից չեն առնում։
օկէյ, ահա եւ եկանք թաւշեայ յեղափոխութեանը։ որովհետեւ that wasn’t the deal։ ահա՝ ասում են, հիմա դու ասում ես, որ իրենք պայմանաւորուած են։ չէ՝ ասում եմ, թաքուն պայմանաւորուած չեն, բայց որոշակի պայմանաւորուածութիւն եղել ա՝ հրապարակային յայտարարութիւններով։
ու deal is՝ մենք ոչ մէկին ռասկուլաչիտ չենք անում, այդպէս էր մեր ուղերձը։ ասէիք՝ չէ էն ժամանակ։
իրենք էլ ապա ատամներով կը բռնուէին իշխանութեան, ու դա կը բերէր բախումների։ ուկրաինայում այդպէս էլ եղաւ՝ իրենք վճարեցին 100 հոգի զոհ տուեցին, ու դրանից յետոյ եանուկը փախաւ, իսկ իր ունեցուածքը մնաց պետութեանը։ մենք չենք վճարել 100 հոգի զոհելով, ու ես ուրախ եմ դրա համար, ու կարծում եմ, որ դու էլ ես ուրախ, իսկ եթէ ուրախ չես, ապա ասեմ որ էդ 100 հոգում մէջ քո բարեկամներից մէկը կարող էր լինել։