ես փոլար իներշիայից բացի սրա տակ եմ մնում, վերջն ա՝
ես փոլար իներշիայից բացի սրա տակ եմ մնում, վերջն ա՝
իսկ դու ունե՞ս լռելեայն ընկեր։
էսօր այդ տղայի հետ հանդիպեցի, ու գործից շուտ դուրս եկայ։ թէ չէ միշտ գործի եմ մնում։ ու իննին արդէն մենակ էի ու կենտրոնում։ ու ահաւոր շփոթուել էի։ չգիտէի ինչ անել։ իննին՝ ու գործի չեմ։ տուն գնալ չեմ ուզում։ գործի տեղում լաւ ա՝ եթէ բարդ գործ ունես, բոլորը գնացել են, հանգիստ կը կենտրոնանաս։ կարող ես նաեւ քո գործերով զբաղուել, կամ պարզապէս ինետուել, եթէ գլուխդ չի աշխատում։ թէյ կայ, ջուր։ երեւան մոլլ կարելի ա մտնել, սնուել։
իսկ կենտրոնում ահաւոր ա, զի գիտակցում ես, որ լռելեայն ընկեր չունես։ մարդ չկայ ում կարող ես գրել՝ ի՞նչ ես անում, արի գցուենք մի տեղ։ ու տեղ էլ չգիտես, ուր գցուես ու լաւ զգաս։
ու ես տէնց լռուել էի, դեդլոք էի ընկել, չգիտէի ինչ անել։ հրանտը տեսաւ, խօսեցրեց։ վրաստանի յօդուածը տուեց, քարտէզներ ցոյց տուեց, ֆէյսբուքի նորութիւններից պատմեց։ հա, ես գիրք ունեմ հետս, կարող էի ցանկացած տեղ գցուել կարդալ։ բայց ես էդ մարդը չեմ էսօր, ես գիրք կարդացողը չեմ էսօր։ ուզում էք ասէք՝ թոյլ ա։
ինձ պէտք ա լռելեայն ընկեր, մի քանի հատ, ում ասեմ՝ դէ գցուենք գործ անենք, ու բան չխօսենք, գործ անենք, յետոյ մէկ էլ մտքովդ անցնի բան քննարկել, կամ իր մտքով, շեղուէք, խօսէք, յետոյ էլի գործ, կամ կարդալ։ պէտք ա էն շքեղութիւնը, երբ ասես՝ վայ դէ, նէնց հաւէսը չունեմ էս մարդու։ կամ երբ բզում ա, ու մտածում ես՝ արա դէ թողէք հանգիստ, հազիւ որոշեցի կինո նայել, բայց դէ թողնես ու գնաս իր հետ հանդիպելու։ այ այդ ժամանակ, երբ գիտես որ տէնց ընկերներ ունես, հաւէսով մենակ կը կարդաս։
բայց երբ գիտես որ տէնց մարդիկ չկան, ոչ մի բանի հաւէս չունես։ ու չգաք սրա տակ գրէք՝ թէ ինձ բզի, էդ տէնց չի աշխատում։ իմանայի բզելու եմ՝ բզելու էի, գրելու իմաստ չէր լինի։
ասում ա՝
— ես նյ֊ում երբ սովորում էի, ապրում էի էսինչ թաղամասում, դէ շատ փող չունէի։ սեւ ընտանիք էր ինձ տուն տուողը։ տան տիրուհին ասաւ՝ երբ մթով ես վերադառնում, երբեք ոտքով չգաս, տաքսիով արի։ դանակը կը խցկեն փորդ՝ սպիտակ ես։
ասում ա՝
— ես իրան ասի, ես հայ եմ, նախ ինձ են սեւ ասում, յետոյ էլ, ինձ ինչի՞ խփեն։ նա էլ ասաւ, թէ նա քեզ չի դիտարկում հայ, նա քեզ դիտարկում ա սպիտակ օպրեսոր, իրան մէկ ա՝ դանակահարելու ա, գնայ։ ոտքով չգաս։
ասում ա՝
— ոստիկանի հետ էի խօսում, նա ասաւ, թէ իռլանդացի ա, ու իռլանդիայում ա իր տունը։ ու վերադառնալու տեղ ունի։ էն մէկն էլ մեքսիկացի ա, ու մեքսիկայում հող ունի։ հիմա բոլորը ստեղ են, ու ոստիկանութիւնը զինուած ա, զի բոլորն իրար հազիւ են հանդուրժում, ու պէտք ա բոլորին վախեցած պահել, որ իրար չուտեն։ ու միւս կողմից էլ էդ բոլորն են զինւում, ու տանը լիքը զէնք ունեն, զի չգիտեն, երբ մարդ ես, վիճակը խառնուեց, ում հետեւից են գալու՝ ով մեքսիկ ա, ով սպիտակ ա, թէ ով իռլանդացի ա։ էդ նյ֊ում, իսկ օկլահոմայում էդպիսի խնդիր չկայ, ոստիկանները զինուած չեն ման գալիս քաղաքով, զի բոլորը անգլո֊սաքս են, ու սպիտակ։ ու եթէ որեւէ սեւ գայ այնտեղ փողոցով անցնի, ոստիկանը անմիջապէս մօտենալու ա հետաքրքրուի ով ա, ինչի ա եկել, փաստաթուղթ կը պահանջի։ նա էլ կը նեղուի, թէ ինչի հանգիստ փողոցով անցնել չի կարող։ ու էլ աւելի ա ատելու սպիտակներին։
#զրոյց
ասում ա՝
— ես ամն քաղաքացի եմ։ աղջիկները հետս հանդիպում են, երբ իմանում են, որ հայաստանում եմ մտադիր ապրել, էլ հետաքրքրութիւնը կորցնում են։ բոլորն ինձ դիտարկում են տոմս դէպի արեւմուտք։ միայն մի աղջիկ ա եղել, որ ազնիւ էր, ու ես իրան ահաւոր յարգում եմ։ հանդիպումից հինգ րոպէ անց ասել ա, որ իրան պէտք ա ամն քաղաքացու հետ ամուսնանալ, ու առաջարկել ա քննարկել գործարքի պայմանները։
#զրոյց #արտագաղթ #աղջիկներ
օրհնեալ են նրանք, ով կարող են (ժամանակ ունեն) ֆլիքր նայել, շրջել։
ասենք ի՞նչ ա կատարւում ռենէ ֆրենչի փոստերի տակ։
#ահաւոր ա
ասում ա՝
— երէկ կառավարութեան նիստը միացնում եմ, նիկոլին օրինագիծ են տալիս հարկերի վերաբերեալ, հարցնում ա կբ֊ի ներկայացուցիչներին՝ լա՞ւ օրինագիծ ա, ասում են՝ հա, լաւն ա։ մէկ էլ թուղթը շրջում ա՝ էնտեղ գրուած ա՝ մերժել։ ասում ա՝ բա էս ի՞նչ ա գրած՝ «մերժել», էս կբ֊ի մարդը ուսերն ա թոթւում։ մէկ էլ նիկոլն ասում ա՝ աաա, էս լուսաւորի՝ ընդդիմութեան առաջարկածն ա, էդ պատճառով լռելեայն գրել էք «մերժել», հա՞։ ու ծիծաղում ա՝ ասում ա՝ վերջ տուէք, բան։
#կառավարութիւն #նիստ #պատմութիւն #ընդդիմութիւն #նիկոլ #զրոյց