հաճելի ա, որ քնում ես, ու առաւօտը արեւն ընկնում ա դէմքիդ, ու զգում ես, որ կարելի ա արթնանալ։ ահաւոր ա, երբ սենեակդ արեւ չի ընկնում։
հաճելի ա, որ քնում ես, ու առաւօտը արեւն ընկնում ա դէմքիդ, ու զգում ես, որ կարելի ա արթնանալ։ ահաւոր ա, երբ սենեակդ արեւ չի ընկնում։
օրհնեալ են նրանք, որ վայելում են կեանքը։
— շնորհակալութիւն, հաւէս սեթ էր, հիմա դա ոչ մի տեղ չի՞ պահուել։ — չէ, չեմ ձայնագրել։ տէնց գիտե՜ս քանի անգամ եմ անկապ իմպրովիզ նուագել, պարզապէս ունկնդիր չունէի։ — հիմա չե՞ս յիշում յաջորդականութիւնը, ու ինչ ես արել դրանց հետ։ — չէ, բայց էդ վատ չի, դու կարող ես իմանալ, որ լսել ես անկրկնելի սեթ։ (: #զրոյց
այստեղից #պոլարոիդ #կարգիչ #ֆոտո
այստեղից #լոմո #ֆոտո
նոյն փոլլից թութում եմ անում։
տեսէ՛ք, ձախի նկարը նկարուած ա լամպի լոյսի ներքոյ, մօտ 3500կ լոյսի տակ, աջի նկարը՝ նոյն լոյսի տակ, բայց կապոյտ զտիչով, որ դարձնում ա լոյսի ջերմաստիճանը 5500կ։ ու արդէն պանիրը՝ սպիտակ ա, ու երեւում ա որ բաժակը ներսից սպիտակ ա։ ու աւելի լաւ ա նայւում։
այդ պատճառով, իսկապէս արժի սառեցնող ֆիլտր ունենալ հետդ, եթէ գիտես՝ ժապաւէն ես նկարում, ու երեկոյեան լոյսի տակ։ #ֆոտո #պոլարոիդ #լոյս #զտիչ
յ․ գ․ ֆոտոների հեղինակը ես չեմ։