հայկական էյայի անունը պիտի դնեն՝ վալոդ։
հայկական էյայի անունը պիտի դնեն՝ վալոդ։
վերջապէս աւելացրին՝
https://forums.gentoo.org/viewtopic-t-1167004.html
էս թրեդը օգնեց։
#ջենթու

hexchat֊ի փոխարէն hexdump եմ գրում։
յիշում եմ կայ՝ typo ու thinko։ բայց սա երեւի աւելի նման ա ֆրոյդի վրիպմանը։
#էկրանահան
ինձ համար ինտուիտիւ ա, որ եթէ
ես անում եմ
ապա
ես անում չեմ
ըստ որում,
ես եմ անում — լրիւ այլ բան ա նշանակում, ուր ես եմ֊ն ա կշիռ ձեռք բերում։
ես չեմ անում — էլի, էդ ես չեմ որ անում ա։
իսկ սովորական ես անում եմ֊ի հակառակն ինձ համար կը լինէր ես անում չեմ֊ը։
ճիշտ եմ ասում, իմանում չեմ, ինչի էդպէս չի ընդունուած, շա՛տ ա հետեւողական ստացւում։
ճիշտ եմ ասում, չկայ աւելի հանգստացնող բան, քան emerge֊ի հետ խորանալը, ու ինչ֊որ թարմացման խնդիր լուծելը։
յիշում եմ մօտ 25 տարի առաջ կոնդ էի գնացել, գիշերով նստած փորձում էինք, եթէ չեմ սխալւում, տեղակայել վիդեօ՝ անալոգից՝ թուանշային սարքող քարտ։ ինձ թւում ա յաջողուեց ինչ անում էինք։ յիշում եմ էդ տղայի freenet.am֊ի մէյլը։ յիշում եմ որ հաւէս տղայ էր։
գաղափար չունեմ անունը ոնց էր, ու չգիտեմ, արդեօք եթէ տեսնեմ՝ կը ճանաչե՞մ։
ու գուցէ կոդնի մթնոլորտն ա որի պատճառով յիշում եմ դա, ու գուցէ այլ մարդկանց հետ եմ շփուել, բայց էդպէս չի տպաւորուել։
#կոնդ