մեզ մօտ մի տղայ երեք շաաթ ա մի սկրիպտ ա բզբզում, չի կարողանում բաւական խառը իրավիճակի համար ճիշտ սկրիպտ գրել։
էսօր գրեց։
նաեւ էսօր դուրս ա եկել ջպտ֊5֊ը
զուգադիպութի՞ւ
(:
մեզ մօտ մի տղայ երեք շաաթ ա մի սկրիպտ ա բզբզում, չի կարողանում բաւական խառը իրավիճակի համար ճիշտ սկրիպտ գրել։
էսօր գրեց։
նաեւ էսօր դուրս ա եկել ջպտ֊5֊ը
զուգադիպութի՞ւ
(:
squeekboard֊ից հիմա էլ հրաժարուեցին, stevia ֊ի անցան։
իսկ շարուածքները ո՞վ ա տեղափոխելու։ հիմա հայերէն շարուածք չկայ՝
https://gitlab.gnome.org/guidog/stevia/-/tree/main/src/layouts?ref_type=heads
ես էլ չեմ սարքի զի phosh չեմ օգտագործում։
բայց լաւ սարքել էի։ :/ ափսոս։ :/

մի անգամ գործընկերոջ հետ կարճ սուրճից խօսեցի, ասեց՝ էսա գնամ սուրճ սարքեմ, գամ, հարցրի ոնց ա սարքում, ի՞նչ սուրճ ա։
նա էլ այլ անգամ ասաց ընդհանուր զանգի ժամանակ միւսին, ասաց՝ ձեր քաղաքում էն սրճարանը կա՞յ դեռ, գնա ժապաւէնով նկարի, որ տեսնի։ ես տեսնեմ։
ու էսպէս իմացայ որ ժապաւէն ա նկարում։
էսօր էլ երազ տեսայ իբր դեմօներ եմ նայում (համակարգչային գրաֆիկա) ու թիմերից մէկում իբր իր անունը տեսայ։
երեւի էն մասին ա ինչքան սով ունեմ կրեատիւ մարդկանց, ու յոյսի մասին որ էս մարդը եթէ ժապաւէն ա նկարում, կարող ա եւ դեմօմէյքինգով էլ ա զբաղուել։
https://toobnix.org/w/8EopjEgbNsrh9WJCpS4Wet
էս անգամ կարծում եմ լաւ ա ստացուել։
#էլեկտրոնային

ընկերս վերջապէս ունեցաւ իր տան սպասարկիչը։ գտաւ հին լափթոփ որի էկրանը չի աշխատում, միացրեց, տեղակայեց դեբեան։
բայց նա չունի իրական այփի։ նա խնդիր ունի իրական այփի ստանալու։
ու ապա նա տեղակայեց yggdrasil։ ու yggdrasil֊ը ազատագրող տեք ա։ դու կարող ես ունենալ սերուեր առանց «իրական» այփիի։
դու չպիտի էդքան իրական ու արձանագրուած լինես։
դնս֊ն ա մնում խնդիր։ կան դնս նախագծեր՝ բայց ոչ մէկը սիրուն անուն չի թողնի ամրագրել, եթէ դա ինքնութիւն պահանջող եւ փող վերցնող եւ ըստ դիզայնի կենտրոնացուած, չնայած բաշխուած համակարգ չի։ ինչը դնս֊ն ա։ դնս֊ը բաշխուած ա՝ ֆէյսբուքի սպասարկիչների պէս, բայց ըստ էութեան մնում ա կենտրոնացուած։
այլապէս մենք չունենք ընթերնելի սիրուն անուններ։
եւ երեւի դա օկէյ կոմպրոմիս ա։ չգիտե՞մ։
բայց էսօր, եթէ դուք ունէք yggdrasil՝ դուք նաեւ սատարում ենք այն մարդկանց որ չունեն իրական այփիի արտօնութիւնը։