պէտք ա ծրագրի անունը դնէի ոչ թէ chromatika այլ chromotype։
պէտք ա ծրագրի անունը դնէի ոչ թէ chromatika այլ chromotype։
ինչի՞ չեմ գրում իմ ծրագրային աշխատանքի մասին։
կարճ ասեմ էս քանի օրը ինչ ա։
լիլիթի էմուլեատոր եմ թարգմանել օբերոնի։ թարգմանել եմ սիի դիալեկտից որը աշխատում էր ութսունականների սկզբի մի մեքենայի եւ քոմփայլերի վրայ ու հնարաւոր չի այլեւս ոչ մի սի քոմփայլերով շինել։
իմ թարգմանածը աշխատում ա, բայց, խնդիր կայ։ պիտի լուծեմ։
փաստացի m-code ինտերպրետատոր ա։ եթէ ամէն ինչ ստացուի, կը կարողանամ ինտերպրետացնել մոդուլա֊2 քոմփայլերը որ քոմփայլ ա եղած m-code֊ի։ ու դրանով ռեքոմփայլ անել։ կարելի ա սկզբունքօրէն լիլիթի օհ֊ի ծրագրերի քոմանդլայն մասերն օգտագործել։
spartan֊ը ինտեգրեցի indy֊ի մէջ։ կանեմ pr։ բայց նախ նաեւ gemini֊ն ինտեգրեմ, ու դէ ապա titan֊ն էլ։
ինքը բարդ բան չի, եթէ առանձին ես անում։ բայց եթէ մեծ ֆրէյմուորքի մէջ ես ինտեգրում՝ բարդ ա։ մի չորս օր միայն ինտեգրում էի։
ահ, միայն =: ֆիչըրը չարեցի դեռ։ որ օգտատէրից փրոմփթ անի։
դա էլ անեմ, ու անցնեմ ջեմինիի։
յետոյ։
oarc֊ը դէ էսօր արեցի, ասացի։ նախորդ գրառման մէջ։
coco/r֊ի շատ լաւ աշխատող պասկալ վարկած ունեմ։
բայց նոր վարկածները coco/r֊ի՝ ջաւայի ու սի շարփի՝ էնտեղ օրինակ LL պարսինգի կոնֆլիկտների լուծման ձեւեր են աւելացրել, որ հին վարկածներում չկայ։ ու իհարկէ ոչ մէկ բեքփորտ չի արել։
ուրեմն, օբերոնի վարկածը որ voc֊ով շինել եմ, շինելը՝ շինել եմ, բայց պէտք ա նախ աշխատի՝ ճիշտ ա կորրեկտ .frame նիշքեր սարքել, եւ երբ աշխատի, դրանից յետոյ աւելացնել, ինտեգրել նորամուծութիւնները։
էս օրերը՝ էսքան։
էսօր աւարտեցի, չորս օր տառապել էի՝
https://github.com/norayr/oarc
բայց պէտք ա նաեւ կրիպտաւորում աւելացնել։ էնտեղ փլագինոտ համակարգ ա, տարբեր կրիպտաւորման ձեւեր ա կարելի աւելացնել։
մէկն ասում ա՝ homebrew server club֊ը hebrew ա կարդացել։
ես էլ տիրոյթը փոխեցի դէպի աշխատանքային, ու thanks֊ը կարդացի՝ tarkus։
(:
ինչ լաւ ա չէ՞։
կան ընկերութիւններ որ առանց յապաղելու անում են համարձակ ինովացիաներ՝ փոխում են լիքը բան, նոր մօտեցումներ ու լուծումներ են առաջարկում։
դրանք օրինակ, մեր աշխարհից՝ redhat֊ն ա, իսկ էն աշխարհից՝ apple֊ն ա։
ու թւում ա թէ՝ լաւ ա նորարարութիւնը։
պարզապէս ունի մութ կողմ՝ երբ բիզնէսին պէտք ա որեւէ լուծում, նրան ջանում են տալ լուծումը, եւ մնալ մրցունակ։
բայց գուցէ դու (կամ մարդկութիւնը) դեռ էդքան չես աճել, որ լաւ լուծում տայ։ կամ աճել ա, բայց աւելի շատ հետազօտել ա պէտք։
այդ պատճառով, օրինակ redhat֊ը չեն սիրում ընդհանուր առմամբ երկու բանի համար՝
ա) արագ փոփոխութիւններ (ԿԱՅՈՒՆՈՒԹԻՒՆ ՉԻ ՀԵՐԻՔՈՒՄ՝ ու իսկապէս, հէնց ապակայունացնում ա կոդը, հազիւ մի բան կայունացել էր, ու էլի փոխում են, ու հազիւ մի բանի սովորել ենք, ու էլի փոխում են)։
բ) էն ոնց ա փոխում՝ դուր չի գալիս (gnome, gtk+, systemd, pulse, եւ այլն)։
իրոնիկ ա, որ չնայած apple֊ի փոփոխոթիւնները յափախ նոյնն են (launchd ոչ թէ systemd), դրանք նման ատելութիւն չեն առաջացնում։ (:
գուցէ որովհետեւ սպասելիքներն են apple֊ից ուրիշ։ ու դէ նաեւ տեքնիկական դետալների մէջ շատ մարդ չի խորանում օգտուողներից։ իսկ ով խորանում ա՝ կամ երկրպագու ա, կամ նեարդայնանում թողնում գնում ա։ բարդ չի՝ կարելի ա էդ մակի վրայ պարզապէս լինուքս տեղակայել։
յ․ գ․ որ չթուայ որ նորարարութիւններին վատ եմ վերաբերւում, թուարկեմ նրանք, որ համ չունեն ատելութիւն, համ ես էլ եմ ուրախ որ կան՝ ստէք պրոտեկտորը քոմփայլերի մէջ, հասցէային տարածքի պատահական լինելը։ համատեղելիութիւն չեն կոտրում, միւս կողմից պրոբլեմատիկ կոդը կը բռնուի աշխատելու ընթացքում, սխալ չի աշխատի։ պիքսելների փոխարէն (չեմ կարողանում գրել փիքսել) իրական թուեր օգտագործելը յաճախ լաւ միտք ա թւում։ բայց ինձ նեղում ա որ եթէ պէտք ա՝ պիքսելի մակարդակի աքսէս չեն թողնում։
#նորարարութիւն #ժամանակ
ձայնապնակները որոշ չափով յիշեցնում են գրքեր՝ կարելի ա գտնել ձայնապնակ, որը հաւէսն ա, անյայտ, ու որի թուանշայինը չկայ։
իհարկէ այդպիսի գրքերն աւելի շատ են։
#ձայնապնակ #գիրք