աաա՜, մայքրոսոֆթը վերջն է, իրենց rdp֊ով կարողանում ես ոչ միայն տեքստ պատճէնել փակցնել, այլ նաեւ նիշք։ մի հեռակայ տերմինալում քոնթրոլ֊սի ես սեղմում, միւսի մէջ քոնթրոլ֊վի, տանում է։
#մայքրոսոֆթ #առդիփի #տերմինալ
աաա՜, մայքրոսոֆթը վերջն է, իրենց rdp֊ով կարողանում ես ոչ միայն տեքստ պատճէնել փակցնել, այլ նաեւ նիշք։ մի հեռակայ տերմինալում քոնթրոլ֊սի ես սեղմում, միւսի մէջ քոնթրոլ֊վի, տանում է։
#մայքրոսոֆթ #առդիփի #տերմինալ
https://www.youtube.com/watch?v=55smhOwYlLA
#երաժշտութիւն #գերմաներէն
տաքսիստ ընտրելիս ընտրէք տարիքովին։ եթէ այսքան ապրել է, հաւանականութիւն կայ որ էլի կապրի։
#երեւան
նա նկատեց որ մի խաղ կարողանում էր իր ամիգա֊500֊ի սնուցման լուսադիոդը անջատել։ կարգչի վրայ երկու լուսադիոդ կար։ միւսն աիջատել լինում էր, բայց իա չգտտէր, որ լինում է ըառաւարել այն մէկը, որ ցոյց է տալիս սնուցումը։ ու չհանգստացաւ մինչեւ չհասկացաւ ինչպէս դա անել։ պատկերացնո՞ւմ էք ինչպէս էր ուրախացել որ գտել էր։ աշխարհն իրենն էր։ լրիւ։
#ծրագրաւորում #ամիգա֊500 #լուսադիոդ #պատմութիւն #ազատութիւն
it’s recently erased, let it hung here.
#graffiti #yerevan #einstein
սա ջնջել են, ասացի թող այստեղ լինի։
#Այնշտայն #Երեւան #գրաֆիտի
վերջապէս ինձ մէկը լուրջ ընդունեց։
ես շապիկ ունեմ, որի վրայ գրուած է՝ «նինթենդո ռեհաբիլիթեյշն կլինիկ», ու տակից աւելի մանր՝ «թե ֆրսթ սթեփ իզ ադմիթթինգ իւ հեւ ը փրոբլեմ»։
ասում է՝
— ռեհաբ, հա՞։
— ահա,— ասում եմ,— առաջին քայլը ընդունելն է որ խնդիր ունես։
ասում է՝
— ի՞նչ խնդիր։
— նինթենդո — ցոյց եմ տալիս «նինթենդո» գրուածը։
ասում է՝
— էդ ի՞նչ, խաղամոլութի՞ւն, հա՞։
ասում եմ՝
— ըհը։
#նինթենդո #խաղամոլը #խաղամոլութիւն #շապիկ #ռեաբիլիտացիա