ուրեմն քոլլի ժամանակ ընկերութեան տէրն ասում ա ինչ֊որ բան՝ բղվղվղվղղ…բհպտիջվգպ… յաճախ չենք հասկանում, բայց փմ֊ը համարում ա որ պէտք չի մարդուն դաւադիտ անել հարցերով։
յետոյ գուգլի ռիդ․էյայը֊ը ինչ֊որ տեքստ ա կազմում ուղարկում դրանից։
փիէմը տալիս ա տեքստը իր էյային, ասում ա՝ կարա՞ս սրանից թիքէտ կազմես։ էյայը կազմում ա։
ես եմ բացում թիքէտը, բան չեմ հասկանում։ տալիս եմ իմ էյային՝ ասում եմ՝ էս քո ախպերները ի՞նչ են գեներացրել, կարո՞ղ ես բացատրել։
ասում ա՝ չէ։
տէնց էլ ապրում ենք։
#աշխատանք

փիղ նելլին մանկական գրքից կերպար ա, կրկէսից փախած փիղ։ կերպարը հնաարւորինս հեռու ա գրաքննուող բան լինելուց։ եւ երեւի ուղերձն այն ա որ եթէ չէք թողնում նորմալ բան գրենք, ու չթողնելը հասցնենք ծայրայեղութեան, մնալու ա լոկ փիղ նելլին։ միւս կողմից էլ ասում են՝ սենեակի փիղը՝ մի բան որ չի մնայ աննկատ, փիղը մեծ ա։ ու փիղը մեծ փաստարկ ա որ չի կարելի անտեսել։