ա՟ծ իմ, ինչքան եմ ես իզոլացուած եղել, որ ինձ էս թուիթերի շփումը որոշակի բաւականութիւն է տալիս։ ի դէպ թերափեւթս աջակցեց իմ այդ որոշմանը, ասաց որ վատ չի լինի եթէ ես մի քիչ հանդուրժող լինեմ իմ հանդէպ ու մի քիչ ինքս ինձ հետ ընկերութիւն անեմ։
ա՟ծ իմ, ինչքան եմ ես իզոլացուած եղել, որ ինձ էս թուիթերի շփումը որոշակի բաւականութիւն է տալիս։ ի դէպ թերափեւթս աջակցեց իմ այդ որոշմանը, ասաց որ վատ չի լինի եթէ ես մի քիչ հանդուրժող լինեմ իմ հանդէպ ու մի քիչ ինքս ինձ հետ ընկերութիւն անեմ։
ու այո, իրական յարաբերութիւնը, ի տարբերութիւն չպարտաւորեցնող թեթեւ առցանց շփմանը, ըկերութիւն անելը կամ շուն պահելը՝ հոգս է։ նոյնիսկ գնալ ինչ֊որ մէկի հետ սրճարանում հանդիպելն է հոգս։
հաւէս ու մոտիւացիա պիտի լինի։ ո՞րտեղից այդ մոտիւացիան, ես բնաւ չեմ պատկերացնում։ ի՞նչը պիտի մարդկանց ստիպի որ իրենք յարաբերութիւններ ստեղծեն։
երբ փոքր են լինում մարդիկ, երեւի հոգսերը հրապուրիչ են թւում։ մարդիկ դրանցով ուզում են իրենց կարեւոր զգալ, ուզում են խաղալ, ուզում են կայանալ։
բայց որ մեծանում ես ու առանց այդ էլ լիքը հոգս ունես ու պատրանք շատ չունես՝ ջանում ես հոգսերդ մինիմիզացնել։
աշխատանքի եմ, շատ խելացի բաներով չեմ զբաղւում, բայց հաւէս է։ ու զգացի ինչ երջանիկ եմ որ մենակ եմ ու չունեմ պարտաւորութիւններ ու հոգսեր յարաբերութիւնների հետ կապուած։
դա կարեւոր դիտարկում է։ ես ասում էի՝ դժուար թէ գտնէք մէկին ով կասի՝ «ուխ, այսօր գազալցակայան գնալու օր է», ու շատ կարեւոր մարկեր է թէ երբ ես դու ասում «ուխ» ու քեզ իրօք լաւ զգում։
ասում է՝ — սարսափում եմ երբ մտածում եմ որ կարող է ասենք շուեդիայում ապրէի․ մի տեղ ուր բոլորն իմ արժէքներն ունեն։ ինձ անձ չէի զգալու երբ բոլորին նման եմ։
#զրոյց
երբ մէկին քո մասին պատմում ես, կամ իր հետ կեանքիդ ասենք մի օր ես կիսում, ինքը քո համար կարեւոր է դառնում, քանի որ քեզ որոշ չափով գիտի։ իսկ կարող ես պարզապէս փաբլիկ գրել մտքերդ ու կոնկրետ մարդկանց վրայ «վենդոր լոք» չլինել։
#nocomment
ես էլ ինձ շատ լաւ կը զգայի որ սենց տեղ ապրէի։ նոյնիսկ այդ շունը համոզուած եմ որ լաւ է իրեն զգում դրանից։ շատ շուն ֆրենդլի քաղաք է։ #թիֆլիս