սեպտեմբերից մի տարի անց՝
https://invidious.protokolla.fi/watch?v=GqOXCBgezrY
ժիրայրի տեսանիւթը։
սեպտեմբերից մի տարի անց՝
https://invidious.protokolla.fi/watch?v=GqOXCBgezrY
ժիրայրի տեսանիւթը։
translator.am֊ի կտակը գիտէք։
երէկ նկատեցի, որ երկրորդ՝ տղամարդկանց բաժնում բացակայում ա 12֊րդ կէտը անգլերէն եւ ռուսերէն տարբերակներում։
>Փալաս է այն տղամարդը, որ թույլ է տալիս պարելու պատրվակով ուրիշ տղամարդ իր կնոջը խտտի (գրկի) պտտի:
հմմմ։ ինչի՞ ա աւելացել միայն մի տարբերակում։
ամենատակից նշուած ա որ
>Նզովյալ լինի այն անձը, ով իմ մահից հետո կհեռացնի այս էջը:
չլինի՞ ինչ֊որ մէկը որոշել ա աւելացնել այս տողը, բայց մոռացել ա աւելացնել այլ լեզուներում։ թէ՞ այլ մշակոյթներում օկ ա խտտել֊պտտելը։ թէ՞ գուցէ էդ բառերը դժուար թարգմանելի՞ են։
ու սկսեցի նայել հին վարկածները, որ հասկանամ, ե՞րբ ա աւելացել այդ 12֊րդ կէտը։
2009֊ին կտակը չկար։
կայքում որպէս մէյլ նշուած էր seua.am
տիրոյթի մէյլ։
2010֊ին աւելանում ա մի հեռախօսահամար, իսկ մէյլը փոխւում ա՝ արդէն gmail
֊ի հասցէ ա։
մեր մասինը դեռ չի պարունակում կտակը կամ դրա յղումը, բայց էս տարի աւելանում են գովազդային պայմաններ
էնտեղ Tom Banner
֊ի (top նկատի ունեն) համար ուզում են 100_000 դրամ (ada֊ի ոճով եմ սիրում թուերը գրել) իսկ տակի բաների՝ 65_000 դրամ։
2011֊ի նոյեմբերին առաջին անգամ արձանագրուել ա կտակը՝ էդ անգամ դեռ որպէս համեստ յղում «մեր մասին» էջի տեքստի տակ, որը տանում ա .doc
նիշքի։
2012֊ին տեքստը չի փոխուել, .doc
նիշքի md5
գումարը նոյնն ա։
մինչեւ 2019 թուի մայիսի 21֊ը նիշքը չի փոխուել՝
մի տեղ 2019 թուի յունուաիր 12֊ից մինչեւ մայիսի 21֊ը հատուածում էջը փոխւում ա։
հիմա արդէն aboutus.html֊ը ինքն ա պարունակում տեքստը։
կէտերը սակայն 11֊ն են։
2020 թուի յուլիսի 19֊ին դեռ 11 կէտ։
2021֊ին էջից «սնէփշոթ» չի հանուել։
2022֊ի վերջին սնէփը էլի 12֊րդ կէտը դեռ չի պարունակում։
2023֊ին էջի սնէփշոթ չի արուել (դե՞ռ)։
ինչ֊որ պահին 2022֊ի յուլիսից մինչ էսօր ցանկում աւելացել ա այդ 12֊րդ կէտը։
հիմա, արդե՞օք հեղինակը կենդանի ա, թէ՞ այն աւելացուել ա առանց հեղինակի իմանալու։
այդ հարցին բարդ ա պատասխանել։
պոլիտէքնիկի կայքում կայ իր էջը։
ուիքի֊ում էլ կարծես նշուած չի որ մահացել ա։
կարելի ա ենթադրել որ «amendment»֊ը ինքն ա արել։ մենք պարզեցինք երբ ա փոփոխութիւնը եղել, բայց չենք իմանում, ինչի՞ այդ փոփոխութիւնը տեղ չի գտել անգլերէն եւ ռուսերէն թարգմանութիւնների մէջ։ թուրքերէնի յղումը, չնայած կայ՝ տանում ա դատարկ էջ։
#հետազօտութիւն #փոփոխութիւն #կայք #կտակ #թարգմանիչ
էսօր ընկերոջս էսէսդին էինք նայում՝ փչացել էր։ ուրեմն դէ կարողացանք կարեւոր տուեալները փրկել ֆլէշից բութ լինելով, ու ntfs-3g֊ով կպնելով ուինի դիսկին ու վերցնելով ինչ պէտք ա։
բայց… հետաքրքիրն էն ա որ, օրինակ, քաշում եմ էսէսդի արտադրողի կայքից ․զիպ նիշք։ բացում եմ։ դրա մէջ կայ էլի ․զիպ նիշք նոյն անունով ինչ էն որ նոր բացել էի, ու ինչ֊որ ծրագիր։ բացում եմ էդ ․զիպ նիշքը ու իրա մէջ էդ նոյն ծրագիրն ա։
կամ, տալիս են լինուքսի համար բինար՝ որ իրանց էսէսդիների հետ աշխատի։ էդ բինարին կարող ես տալ ֆիրմուեր որ լցնի էսէսդիի մէջ։
իսկ երբ ֆիրմուեր ես գնում քաշելու՝ էնտեղ .iso նիշքեր են։ գիտէ՞ք որտեղից եմ գտել ֆիրմուեր՝ .iso֊ն մաունթ եմ արել, յետոյ դրա մէջ գտել եմ initrd նիշք, դա եմ gunzip֊ով ու cpio֊ով բացել, ու այ դրա մէջ գտել եմ էդ ֆիրմուերը։
այլ ձեւ այդ ֆիրմուերը չէր տարածւում։
զի մի ձեռքը չգիտի միւս ձեռքն ինչ ա անում։
այսպիսի ասք էնտերփրայսի մասին։
#ծրագրակազմ
էն օրը մամիկոնեանցով էինք քշում, ու ես չդիմացայ, կայանեցի։
հետանձրեւային մամիկոնեանցը շատ սիրուն էր, շատ քաղաքային, շատ ձգող։
էնտեղ քայլեցինք, ու ես ամէն վայրկեան զգում էի ինչ հաւէս ա ինձ։ զի ոչ լայն փողոց ա, հաւէս մայթեր են, ծառեր։ ցածրայարկ շէնքեր։
ու էնտեղ սարաջեւի դպրոցի դիմացն էլ կայ հէնց «քորներ շոփ»։ ու մենք մտանք, ու ես ջերմուկ վերցրի։ ու էնտեղ մարդիկ էին որ վճարում էին ու ես ասացի՝
— տեսնես էս մարդիկ գիտե՞ն իրանք ինչ երջանիկ են, որ էստեղ են ապրում, քայլելով հասնում են էս փոքրիկ խանութից առեւտուր անում, ու քայլելով մամիկոնեանցով գնում են տուն։
#փողոց #քաղաք #մամիկոնեանց #երեւան #անձրեւ
rearrange podcast֊ի rss հոսք՝ https://anchor.fm/s/8b1ede4/podcast/rss
։
չգիտեմ էլ, anchor.fm վերբեռնո՞ւմ են, թէ՞ ծառայութիւն ա որ աւտոմատ սարքում ա եօթիւբից rss հոսք։ նոյնիսկ չգիտեմ, չլինի՞ wrapper ա feedburner֊ի պէս։
#rearrange #պոդքաստ
էդ անէկդոտը գուցէ գիտէք, երբ այլմոլորակայինները գալիս են երկիր… ռուսական անէկդոտ ա, էդ պատճառով տեսնում են որ ամէնը վատ ա, ճանապարհները նորոգած չեն, տները հազիւ են կանգնած, էսա կը փլուեն, ասում են մարդկանց՝ էդ ինչի՞ ա էդքան վատ ձեզ մօտ, ինչո՞վ օգնենք։ մարդիկ էլ ասում են՝ փող չունենք, դրանից ա տէնց։ այլմոլորակայիններն էլ ասում են՝ էս ի՞նչ տէնց ռեսուրս ա էդ փողը, կարո՞ղ ա ինչ֊որ տեղից գտնենք բերենք։ մարդիկ էլ ասում են՝ չէ, էդ մենք ենք տպում։ այլմոլորակայինները մտածում֊մտածում են, ու ջնջում են մարդկանց բանական կենդանիների ցանկից։
ռուսական ա, ու գուցէ ձախոտ էլ ա, զի յղում ա նրան թէ կապիտալիզմն ա տէնց համակարգ։
բայց ուզում եմ ասել էսպէս՝ տիեզերքում կայ ահռելի քանակի էներգիա։ արեւն էլ ա տալիս ահռելի քանակի էներգիա։
ու եթէ էդ էներգիան կոնուերտացնել դոլարի էսօրուայ կուրսով՝ կիլովատի համար՝ անպատկերացնելի գումարներ կը լինեն։
մենք ունենք ձրի էներգիա, որն ահաւոր շատ ա։
խնդիրն էն ա որ էդ էներգիան մենք կարողանում ենք օգտագործել միայն նրանից յետոյ որ այն որոշակի փոփոխութիւնների ա ենթարկւում մեզ մօտ, երկրում։ օրինակ՝ մենք կարող ենք ստանալ էլեկտրաէներգիա եւ սնել մեր տները՝ բայց առնուազն պէտք են արեւային էլեմենտներ, որ արտադրուած են էստեղ։ մենք կարող ենք խմել կաթ, կամ աւելի լաւ ա՝ դրանից ստացուած մածուն կամ կեֆիր, բայց կաթի համար մեզ պէտք ա կովը։ կովին պէտք ա խոտը։ եւ այլն։
փողն էլ աբստրակցիա ա էն ամէնի ինչ հնարաւոր ա ստեղծել երկրի վրայ։
ոչ մի այլմոլորակային չի կարող մեզ օգնել զի այն ինչ մեզ պէտք ա՝ ստեղծում ենք մենք, ու ստեղծում ենք էստեղ։
#տիեզերք #կատակ #կապիտալիզմ #մարդիկ #մոլորակ #անկապ
պոլիտէքնիկի երրորդ կորպուսը լուսաւորել են։ շատ աւելի լաւ ա դիտւում, էդ մասն էդքան ամայի, «dead» տարածք չի ընկալւում։ չնայած, իհարկէ երեկոյեան ամենակենդանի տարածքը չի բնաւ։
#քաղաք