փաստօրէն, մեզ մօտ մի հատ մարդ կայ, ու տղա չի, մեծ է, հիսուն վաթսուն է, որ իր տանը ինչ ասես սմս֊ով ու ինտերնետով չի կառավարում։ մինչեւ գալը թէյնիկով ջուրն է եռացնում, օդորակիչը, բաքսին, ու տենց։ ու հա, մենակ է ապրում։ ներդերը շատ չեն բազմանում։
փաստօրէն, մեզ մօտ մի հատ մարդ կայ, ու տղա չի, մեծ է, հիսուն վաթսուն է, որ իր տանը ինչ ասես սմս֊ով ու ինտերնետով չի կառավարում։ մինչեւ գալը թէյնիկով ջուրն է եռացնում, օդորակիչը, բաքսին, ու տենց։ ու հա, մենակ է ապրում։ ներդերը շատ չեն բազմանում։
յարաբերութիւնը սթեյթ ա, ստատուս չի։ (:
#յարաբերութիւն
որ նայում ես նկարներ, տեսնում ես որ նկարներ կան, որ մարդը չի մտածել չխկացնելիս, ինչ է նկարում։ տենց սովորաբար սկսնակների մօտ է լինում, յետոյ արդէն վարպետանում են, ու իրենց չուզածը չեն նկարում, իսկ իրենց ուզածը նկարում են։ ու տենց արդէն տեսնում ես ով է, ինչ է սիրում նկարել, ինչ չէ, ինչ է ուզում ցոյց տալ։
ու երբ նկատում ենք, որ պատահական է արուած, էդ հիմնականում երբ վատ արդիւնք ենք տեսնում։
բայց չենք նկատում, երբ մեզ դուր եկող նկարն ենք տեսնում, որ մարդը կարող է առանց մտածելու է չխկացրել, ու պատահական է իր մօտ ստացուել լաւ նկար։
շատ լաւ նկարներ են՝ http://www.bjp-online.com/2017/06/the-american-west-its-a-pain-in-the-ass-but-its-just-so-beautiful/ #ֆոտո
էս ասում են, գոհարը մէջբերել էր, ես եւս մի անգամ կիսուեմ, ես էլ տենց մտքեր ունէի, որ ասենք լաւ էլի՝ http://www.cracked.com/blog/how-men-are-trained-to-think-sexual-assault-no-big-deal/
իհարկէ, ֆիլմերը փոխւում են, քանի որ մենք ենք փոխւում, իսկ ֆիլմերն էն ժամանակ այլ էին, քանի որ մենք էինք էն ժամանակ այլը, էդ պէտք է ընդունել։
նախորդ գրածին աւելացնեմ, որ, ասենք մարկովը պատմում էր, որ կորէայում ընդունուած չի բողոքել, ասել որ վատ ես, իսկ ես կարծում եմ, որ շատ աւելի լաւ կը լինէր, եթէ ընդունած լինէր շատ ցոյց չտալ, որ լաւ ես։ քանի որ ընդհանուր առմամբ բոլորն էլ վատ են, շատ մարդ չկայ, ով միշտ լաւ է։
ու ասենք սոված, կամ ոչ ապահով ընտանիքներից երեխաների մօտ ձեռքդ չի գնայ, չէ՞, ինչ֊որ թանկոտ շոկոլադ ուտել, իրենք նայեն։ կամ որ ընկերներով գնում ենք արշաւ, կիսում ենք ամէն ինչ, քանի որ էս պահին համայնք ենք, ու չենք ուզում հանդուրժել մեզնից մէկը ծարաւ կամ սոված լինի։
հիմա նման է, եթէ բոլորը միշտ վատ են, հազիւ մի անգամ լաւ ես լինում, ցոյց ես տալիս, ու դէ բոլորն էլ մէկ մէկ լաւ լինում են, ու մենակ էդ են ցոյց տալիս, ու ընդհանուր առմամբ էդ բոլորին թւում է որ բոլորը լաւ են բացի իրենցից։
հիմա նոյնիսկ բրենդերը նենց են անում, որ չերեւայ որ թանկ հագուստ է, տենց փոքր մի տեղ աննկատ խփում են լոգոն, որ մինչեւ շատ չուզես, չես նկատի ու մենակ ես եմ նկատում, քանի որ չափից շատ հետաքրքրւում եմ դիզայնով։
հա ընդհանուր առմամբ էսքանը, վատ լինելը օկ ա, ու կարելի է մի քիչ մտածել քո հազիւ երջանիկ նկարը փոստելուց առաջ, ու մէկ մէկ էլ նորմալ, ոչ էդքան ուրախ նկարներ դնել, որ իրականութիւնը սոց․ ցանցերում արտացոլուի, ու մարդիկ չմտածեն որ մենակ իրենք են լուզեր։
մտածում եմ, որ երբ մենք մեզ լաւ ենք զգում, նկար անում, ու փոստում ինստագրամ, ու նոյնիսկ դրանից յետոյ լայքեր հաւաքում, էդ լայքողներից քանի՞սն են մեզ համար ուրախ։ մարդիկ էդքան վատ են իրենց զգում որ «նա հաւէս ժամանակ է անց կացնում, իսկ ես չէ» մտածելով, որ իրենց հետ կիսուելը անիմաստ է դառնում։ իսկ մենք ուզում ենք հենց լաւ պահերով կիսուել, որ էդ լաւ պահերը մի տեսակ «քոնֆիրմեյշն» ստանան, որ իրօք եղել են, չէ՞ որ առանց դիտորդ գուցէ եւ չեն եղել։
ելք, կարծում եմ կայ։ մարդիկ ինչ կան դա են, չես փոխի, իսկ այ մենք կարող ենք եւ ոչ միայն «այմ հեւինգ ֆան» տեսակի փոստեր անել, այլեւ նկարներ որ ցոյց են տալիս մեր ոչ այնքան գլամուր եւ գրաւիչ կեցութիւնը՝ առօրեայ նկարներ, քոմփաշն առաջացնող նկարներ, նկարներ որ ցոյց են տալիս ինչ մենակ ենք (բոլորս), ինչ չհասկացուած ենք (բոլորս), ինչ ուրախ չենք (բոլորս), ու որ էդ ընդհանուր առմամբ օկ է։
ու ապա ոչ կը մտածէն՝ թէ մենակ ես եմ վատ, բոլորը լաւ են, ոչ էլ նրանք ով շատ լաւ չեն, չեն մտածի որ էդ նորմալ չի, կիմանան որ ամենանորմալ մարդու վիճակն է, ու դէ ապրում ենք։
այնպէս որ #առօրեայ պիտակը պէտք է դարձնել թրենդինգ ինստագրամում։ ու տենց։