explorer, not finder.
explorer, not finder.
էքսփլորեր, նոթ ֆայնդեր։
սենց մտածողութիւն կայ՝ «չասեմ, չկիսուեմ՝ նիւթով, կամ մտքով, թէ չէ ինձ կանցնեն»։ նախ դու ես դեբիլ որ մտածում ես որ լաւ միտք ունես, յետոյ իրենք են դեբիլ, մէկ է չեն գնահատի միտքը, ու ի վերջոյ՝ թո՛ղ անցնեն, թո՛ղ հասկանան, մեր իսկ աշխարհն է դրանից լաւ լինելու, վաաաայ։
երէկ նկարներ էի նայում, ուզում էի փորձել թուային լոֆայ նկարները գնահատել, ուզում էի մի այլ աչքով նայել իմ հին նկարածներին, ու տենց մի հաւէս ժամանակաշրջանի նկարներ եղան, ու ես գիտակցեցի ինչի էր հաւէս, քանի որ ես ինձ ոնց որ կամ, տենց դեբիլ ու ոչ կարճ մազերով ու կոր մէջքով լրիւ ընդունուած էի զգում։ ու երէկուայ փոստած նկարը իրականում մշակել եմ, հէնց աութոֆթեֆոն նկար չի, բայց դէ ինքը հէնց տենց վիճակ էր։ դեռ, բնականաբար։ ու տենց էլ պէտք ա լինէր, բայց դա այլ պատմութիւն է։ (:
վա՛յ էս էլ ա լաւ միքս՝ https://www.youtube.com/watch?v=IUjWumGIqe8 #լսելիք #միքս
էն որ հայպոպապը հիմա օրգովում միջոցառում է արել, սաղ նրանից է, որ վաչագանը իր կուրսային ֆիլմիկը որոշեց օրգովի մասին անել։ ու տենց ստեղծուեց իրադարձութիւնների շղթայ, արանքում մարդիկ իրար կպցրին, բաժանուեցին, իսկ այդ ամէնը այն համար է որ օրգովում ստանան այլմոլորակայինների պատասխանը, որ մենք դեբիլ ենք ու մեզ հետ շփուել պէտք չի։