կատուն ասում էր՝ ծրագրաւորող գործի ընդունելու խնդիր ա՝ ո՞նց անես որ աչաջուրի թուղթ տուող աւտոմատը առանց պոկելու էլի թուղթ տայ։ #աչաջուր
կատուն ասում էր՝ ծրագրաւորող գործի ընդունելու խնդիր ա՝ ո՞նց անես որ աչաջուրի թուղթ տուող աւտոմատը առանց պոկելու էլի թուղթ տայ։ #աչաջուր
մի այլ անգամ դաս֊ում գցած էի, տենց երբ մտայ, մի աղջիկ ասաց՝ աաա, քեզ այսօր դուր չի գալու, շոյուած էի, որ զգում են ինձ ինչ երաժշտութիւն դուր կը գայ, տենց յետոյ գցած էի լափթոփով, մի հատ տղայ է մօտենում, նայում էկրանին, ասում է՝ «էդ ուբունտու ա՞», ասում եմ՝ չէ, ասում ա՝ «բա ի՞նչ ա», ասում եմ՝ «ես եմ հաւաքել», տենց նայում ա, ասում ա՝ «դու գի՞ժ ես», ասում եմ՝ «մի քիչ»։
զգում եմ խմած ա, ու փորձում ա «ագրեսիւ» լինել, ձեռքերը դնում ա ստեղնաշարիս վրայ, ինչ֊որ բան ա ուզում հաւաքել, ասում ա՝ «է՞ս ինչ ա, ինչի՞ չեմ կարում գրել», ասում եմ նորմալ ա, դուորակ ա, ասում ա՝ «փոխի հաւաքեմ», ասում եմ՝ ի՞նչ ես ուզում գրել, ասում ա՝ «sudo su ու rm -rf /», ծիծաղում եմ։ ասում ա՝ «դու դուորակ ես օգտագործո՞ւմ», ասում եմ՝ «դէ հա էլի, փրոգրամերս դուորակ», էլի նայում ասում ա՝ դու գի՞ժ ես, ասում եմ՝ «մի քիչ»։
երէկ դաս֊ից մէկի հետ էի չաթւում, ու նաեւ այառսի֊ում, տենց էդ մէկն ասում ա թէ լուզերի պէս մենակ նստած ես, ասում եմ չէ՝ իրենք մտածում են քուլ հաքեր եմ, չեն հասկանում ինչ եմ անում, ապա նա մեմ առաջարկեց՝ դաս֊ում ոչ մէկ չգիտի որ ես լուզեր եմ[1]։ #մեմ
Three things you should know about RT and Sputnik https://euvsdisinfo.eu/three-things-you-should-know-about-rt-and-sputnik/ #rt #sputnik
խատիան՝ վրացի դիջէյը, իր ինստա֊ի նկարներին աքսես է տուել, ջոկեց երեւի որ նա եմ ում հետ դաս֊ում մի քիչ շփուել է։ սա իմ տարուայ նուաճումն է։ իսկ դո՛ւ ինչի՞ ես հասել։
նեթափին լինում ա մինի֊իւէսբի֊ով կպնել կոնսոլ ստանալու համար։ անսպասելիօրէն։ ահա։
make happen
#make