թեմա ա։
յ․ գ․ էսօր իմացայ գեմինի յիշատակումների մասին՝ gemini://gmi.bacardi55.io/gemini-mention/ ։
#ջեմինի #գեմինի
թեմա ա։
յ․ գ․ էսօր իմացայ գեմինի յիշատակումների մասին՝ gemini://gmi.bacardi55.io/gemini-mention/ ։
#ջեմինի #գեմինի
ճիշտ եմ ասում՝ փրայմոքոյնը միակ խելքը գլխին տարադրամն էր՝ զի անիմաստ չէր վառելը, մարդը ԳՏԵ՚Լ Ա նոր շղթաներ՝ բոլորին օգուտ ա՝ պէտք ա պարգեւատրել։
բայց ոչ մէկի պէտք չի։ :/
ինչի՞ յիշեցի՝ կոդի վրայ քիչ քիչ բզբզում են մէկ մէկ՝ ես ծանուցում եմ ստանում, յիշում եմ։
յիշո՞ւմ էք, գալակտիկակայում աւտոստոպով ճամփորդների ուղեցոյցի էն մասը, երբ մագրաթեայի ժողովուրդը ստեղծում ա deep thought֊ին, եւ ծրագրաւորողները գալիս են իրան prompt են ասում՝ կեանքի, տիեզերքի, եւ այլնի վերաբերեալ։
էդ պահին ներխուժում են փիլիսոփաներն ու պահանջում որ մեքենան անջատեն։ զի «demarcation is the problem»՝ էդ իրանց գործն ա նման բաների մասին խորհելը, ու իրանց գործին արհեստական բանականութիւնը կը խփի։
այդ պահին ինքը deep thought֊ն ա խառնւում, ու ասում որ նախ եօթ միլիոն տարի պիտի մտածի, յետոյ էլ նրանք՝ փիլիսոփաները, աննախադէպ հնարաւորութիւն ունեն տարբեր ելոյթներով եւ հարզազրոյցներով փող վաստակել՝ սպեկուլացիա անելով թէ ինչ պատասխան deep thought֊ը կը տայ։
փիլիսոփաներն ուրախանում են ու գնում։
ահա նոյնը հայկական քաղաքական վիդեօներն են՝ ոչ մէկ ոչ մի բան չգիտի, բայց բոլորը սպեկուլացիաներ են անում այն մասին, թէ ինչն ինչ ա նշանակում։ (:
առհասարակ առցանց եւ ոչ շփման մէջ ամենաբարդ բաներից ա, ոնց մտքերդ, կարծիքդ արտայայտես, առանց հակառակորդ դառնալու։ օնլայն բանավէճը շատ հեշտ կարող ա դառնալ մրցոյթ՝ ով ում կը յաղթի։
եթէ նոյնիսկ մրցոյթի չվերածուի՝ ամէն կողմը կարող ա՝ իրան վատը (թերի՝ զի սխալ մտքի, կարծիքի ա եկել) չզգալու կամ հանրային ցոյց չտալու համար աւելի հակուած կարող ա լինել չնահանջելու ու պաշտպանելու էն ինչ արտայայտել ա։
շատ բարդ ա արտայայտուել (ինձ ա բարդ) էնպէս որ հաստատ ոչ դիտուի որպէս յարձակում ոչ էլ միւս կողմից ընկալուի։
ինչ֊որ ձեւ հա ուզում եմ ասել՝ ես չեմ բանավիճում, զուտ կարծիք եմ արտայայտում։ բայց իսկապէս՝ չեմ բանավիճում, ուզում եմ կարծիք արտայայտել, այն էլ՝ սովորաբար՝ ոչ էդ մարդու համար, այլ երրորդ անձանց։ էդպէս նաեւ աւելի հեշտ ա՝ երբ ինքդ գիտես որ չես փորձում էդ մարդուն մտափոխել, այլ փորձում ես արտայայտել որ կարդացողը նաեւ էս տեսակէտն իմանայ ու ընտրութեան հնարաւորութիւն ունենայ։
#համացանց #բանավէճ #անկապ #շփում
chromatika֊ն թարմացրի։
մի բագ կար՝ պրոֆիլներ փոխելիս նախադիտման պատկերը, որ առանց այդ էլ փոքրացուած ա՝ աւելի էր փչանում — դա դզեցի։
նաեւ աւելացրի որ երբ մատով երկար պահում ես՝ ոչ մշակած վարկածն ա ցոյց տալիս։
բայց՝ եթէ արդէն տեղակայած կաք՝ թարմացումը չի նստի՝ ես ssd֊ի փչանալու պատճառով կորցրել եմ բանալին որով ստորագրում էի յաւելուածը։
ու հիմա այլ բանալիով ա ստորագրած՝ պէտք ա հանել յաւելուածը ու տեղակայել նորից, նոր վարկածը։ կրկին դէ կուզի աքսէս ֆայլերին։
էհ։

ու տէնց։
#քրոմատիկա #chromatika
windows֊ն ասում ա՝ run anyway, կարդում եմ՝ run away, վախենում եմ։
տէնց սոցիալական վայրերում ուր պիտի լինեմ, բայց չի լինի՝
— ունենալ կարգիչ, գործ անել
— կարդալ/չաթուել հեռախօսով
— կարդալ կողքի դարակից վերցուած գիրքը
— փիլիսոփայել, կիսուել (իսկ գիտէ՞ք ինչ եմ իմացել) կամ լսել ինչ են իմացել, կամ բարձել ծիրանի երկու ֆիլմի մասին
տէնց վիճակում, չնայած հանդուրժւում ա իմ չխմելը, ու ոչ ես եմ ինչ֊որ բան անում ոչ իրանք՝ իմ ոչմիբան չանելը այլ ա ու նկատելի ա։ ու ես չեմ կարողանում ոչմիբանն անել էնպէս որ աչք չծակի որ իմ ոչմիբանն այլ ա։
էհ։