ռեմիքսը՝ https://www.youtube.com/watch?v=77Klt9SJD1s բնօրինակը՝ https://www.youtube.com/watch?v=M3i4YyAeGMY #լսելիք
ռեմիքսը՝ https://www.youtube.com/watch?v=77Klt9SJD1s բնօրինակը՝ https://www.youtube.com/watch?v=M3i4YyAeGMY #լսելիք
մաստոդոն գրանցուեցի որ տեսնեմ ինչ ա ց, գիտէ՞ք, շատ լաւ ա սարքած, դրդում ա շփման։ միւս կողմից, դրդում ա անգլերէն գրել՝ դու տեսնում ես մի քանի հոսք՝ նրանք, ում հետեւում ես, հանգոյցիդ բոլոր գրածների հոսքը, ու ֆեդերացիայի հոսքը։ հիմա եթէ հայերէն գրեմ այնտեղ, հանգոյցի հոսքը աղտոտելու ա բոլորի համար աածանօթ «կրեակոզեաբրերով» ու ճիշտը իրօք, համայնքի համար հանգոյց բացելն ա։
համայնքի՞։ երկու սոֆտ նայե՞լ, թարմացնել։ որ ի՞նչ։ այ ճապօնական մաստոդոն համայնքներն աշխարհոամ ամենամեծն են, 61% օգտուող ճապօնական հանգոյցներում են։ ճիշտ ա, էդ նաեւ նրանից ա, որ իրենծ մօտ լոլիկոնը (աստուածներ, նոր եմ իմացել էդ ինչ ա, երբ բան արի դրսից նորեկներին դրա համար, ու փակեցի գրանցոոմը) նորմա ա համարւում, իսկ այլ տեղեր բան են անում։ բայց դէ դա էլ ապակենտրոնացման եւ ոչ գլոբալացման մասին ա, որ համայնքներն իրենց ուզած կանոններով ապրեն։
էս սէյլֆիշի հայերէն ստեղնաշարը հիմա վաղուց չի տեղակայւում, քանի որ առփիէմ փաթեթի մէջ, որը ես երեք տարի առաջ հաւաքել եմ, գրուած ա մի կախուածութիւն, որը էլ չկայ, ու պարզւում ա, պէտք էլ չէր։ եթէ նիշքերը գցես ուր պէտք ա, կամ –nodeps ֊ով տեղակայես կոնսոլից, ապա աշխատում ա։
փաթեթը նորից չեմ հաւաքում, ու հեռատես չէր առհասարակ այն ժամանակին «խանութ» լցնելը։ նախ, պէտք ա դրան նայել, իսկ ինչի՞ համար, եթէ ոչ մէկի, բացի քեզնից պէտք չի։ ինքնացուցադրուել, որ մասնակցում ես, կամ որ հայեր է՞լ են սէյլֆիշ քշում՝ անկապ ա։
բացի ինձնից մի հոգու ա պէտք եկել՝ ռուբէն մանուկեանին, ով ինձ մօտ տեսել ա սէյլֆիշ ու պատուիրել ա իրան ինթեքս աքուա ֆիշ, բայց նա մէկ ա իր համար հայերէն ստեղնաշար պատրաստեց, քանի որ իմ սարքածը գրամեքենայի շարուածքով ա։
ամէն դէպքում, երբ ես գրում եմ այստեղ, դա նշանակում ա որ ինձ ինչ֊որ չափով սիրում եմ։ դա հասկացայ, երբ, ինչպէս ինձ թւում ա, տապալուած դասերից յետոյ, զգացի որ այդքան եմ ինձնից ամաչում, ինձ չեմ սիրում, որ չեմ կարողանում ոչ մի ձեւ ինձ արտայայտել ու երեւալ։
ջաբեր մտնել ու «չխանգարել» քո վրայ խփելը օգտակար ա առողջուըեանը։ կարելի ա մտածել, որ քեզ չեն գրում ոչ թէ այն պատճառով, որ կոնտակտ լիստում մարդ չկայ, ու որ խօսելու բան չունէք, այլ այն որ խնդրել ես չխօսել հետդ։ ու ապա ոչ կոմֆորտ ա էդ կարմիրը հանել, քանի որ բա որ գրե՞ն, ի՞նչ եմ անելու, ինչի՞ մասին ենք խօսելու։
սա շատ եմ սիրում https://www.youtube.com/watch?v=Y_0UJ4TPbdI #լսելիք
factory in yerevan, march 2012, nokia n900, fcamera.
#photo #yerevan #factory #nokia_n900 #n900 #fcamera #lofi