չաթւում ենք, իրարից ներողութիւն խնդրեցինք, ես՝ դասականիս համար, նա՝ տրանսլիտի։
չաթւում ենք, իրարից ներողութիւն խնդրեցինք, ես՝ դասականիս համար, նա՝ տրանսլիտի։
mastak.am եմ առել, մաստոդոնի տեղական հանգոյց եմ բացելու։
դեսքթոփ ծելեգրամի պատուհանի չափսը փոխելով կարելի ա էն սպանիչ աւատարը, որը քեզ էդքան դուր ա գալիս, ու ցաւում ա իրա վրայ նայելիս, նենց անել, որ չերեւայ։ (:
երեւի թէ թուիթերի իմաստը հէնց այդ ռիըլ թայմ կապն ունենալն ա, ոչ թէ նոյնիսկ լոգը կապի, այլ հէնց կապը, թէկուզ առանց լոգի։ #թուիթեր #կապ
խօսում էի մէկի հետ, ասում էր՝ «երբ ես գրում եմ, երեւի ապրում եմ, որովհետեւ շուրջս բաներ եմ նկատում», ու մտածեցի եթէ այդպէս, մեր գրելն «ապրել» ա, մեր ապրելն էլ դա ա, էս չընթերնելի խզբզոցները, բայց դէ ինչ կայ դա ա։ (:
ես ուզում եմ համայնքի ու կապի զգացողութիւն։ հասկանում եմ, որ դրա համար պէտք ա լինել ոչ անտառում, այլ հրապարակային վայրում, քեզ ցոյց տալ, ու մարդկանց նայել։
բայց ես ո՞վ եմ որ ինձ ցոյց տամ։ ի՞նչը իմ մասին ցոյց տամ։ ապրում եմ էլի մի ձեւ։ որը «ապրել» էլ չեն համարում մարդիկ, ասում են «պիտի ապրես»։ չգիտեմ։
մի տղայ կար, բաժանումից յետոյ հա այդ աղջկայ վրայ փորձում էր ազդել, ամէն ուրբաթ մի շապիկ էր հագնում, որի վրայ գրած էր «իթս ֆրայդի ընդ այմ լոնլի», ու դրանով տխուր սելֆի էր անում, հրապարակում։
ես մտածում էի, էս ի՞նչ ա անում, ու նա կարծում ա, որ այդպէս իրան հե՞տ կը բերի։ ու հիմա մտածում եմ, ինչ լաւ տղայ էր, զատո անկեղծ էր, չէր խաղում դեբիլ խաղեր, չէր ցոյց տալիս որ իրան մէկ ա, երբ մէկ չէր, ու տենց։