հագնել ականջակալներ, լսել էփլսքալ։
հագնել ականջակալներ, լսել էփլսքալ։
https://soundcloud.com/worlds-only/megan-alice-clune-passage-1-art-wilson #լսելիք
երեկոյ ա։
ես կուշտ եմ, կողքիս երկու ընկեր կայ, աշխատում ենք։ նու ես ձեւ եմ տալիս մթոմ աշխատում եմ, իրենք չգիտեմ։
ու երեւի նրանից ա որ երեկոյ ա, շատ տխուր ա, շատ։
https://soundcloud.com/sseixass/divisions-roman-flugel-remix-blue-orphan-ten-walls #լսելիք
երէկ թանդրբրդ տեղակայեցի, մի քանի տարի ա միայն ալփայնով եմ օգտւում։ դա իմ ամենասիրած կլիենտն ա, ու դա չի փոխուել, ու արդէն դժուար թէ փոխուի։ ու իմ մէյլերից մէկում, ուր շատ ու տարբեր տեղերից են իմակներ գալիս, ամէնը լցւում էր մի պանակի մէջ։ տարիներով։ ու թանդրբրդը քոմփայլեցի որ ֆիլտրեր սարքեմ, ու շաբաթը մէկ աշխատեցնեմ, դասակարգի։ այդպէս գնում էի հետ հետ, նոր ու նոր զտիչներ ու պանակներ սարքում, սպամը ջնջում, հասայ մինչեւ 2016֊ի սկիզբ։ հասկացայ, որ էլ չեմ կարողանում շարունակել, որ էս ի՛նչ ծանր երկու տարի են եղել, ու ահաւոր ցաւոտ էր տենց հետ գնալը։
իսկ սովորաբար օկ ա, ինձ թւում ա ես էմոցիոնալ սպառուել եմ, ընդհանուր առմամբ լիքը բան մէկ ա, ու շատ ռեսուրս չունեմ վատ կամ լաւ զգալու, ու էդ լաւ ա, հանգիստ ա։
երէկ, քանի որ սիթրիքս սեսիան տայմ աուտ կը լինէր, իսկ ինձ լիքը պատուհաններ էին պէտք, որ մնան, որ այսօր շարունակեմ, xdotool֊ով կարճ սկրիպտիկ սարքեցի, որ անկապ երկու քլիք անի, ու սեսիան չփակուի։ այսօր եկայ, ու իրօք գործեց, չէր փակուել։
while true
do
xdotool mousemove 300 150 click 1
sleep 30
xdotool mousemove 320 150 click 1
sleep 30
done
#կոնսոլ #սկրիպտ #բաշ