2018-02-27-2995919

երէկ թանդրբրդ տեղակայեցի, մի քանի տարի ա միայն ալփայնով եմ օգտւում։ դա իմ ամենասիրած կլիենտն ա, ու դա չի փոխուել, ու արդէն դժուար թէ փոխուի։ ու իմ մէյլերից մէկում, ուր շատ ու տարբեր տեղերից են իմակներ գալիս, ամէնը լցւում էր մի պանակի մէջ։ տարիներով։ ու թանդրբրդը քոմփայլեցի որ ֆիլտրեր սարքեմ, ու շաբաթը մէկ աշխատեցնեմ, դասակարգի։ այդպէս գնում էի հետ հետ, նոր ու նոր զտիչներ ու պանակներ սարքում, սպամը ջնջում, հասայ մինչեւ 2016֊ի սկիզբ։ հասկացայ, որ էլ չեմ կարողանում շարունակել, որ էս ի՛նչ ծանր երկու տարի են եղել, ու ահաւոր ցաւոտ էր տենց հետ գնալը։

իսկ սովորաբար օկ ա, ինձ թւում ա ես էմոցիոնալ սպառուել եմ, ընդհանուր առմամբ լիքը բան մէկ ա, ու շատ ռեսուրս չունեմ վատ կամ լաւ զգալու, ու էդ լաւ ա, հանգիստ ա։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)