2026-09-11-32714214

յաճախ, երբ օբերոնով գրում ես, ու անում ես քաստ… դէ, քաստ անել չես կարող։ եթէ ուզում ես քաստել, պէտք ա ներմուծել յատուկ մոդուլ SYSTEM անունով։

ես այդ մասին կարող եմ երկար գրել, բայց հիմա էսքանը՝ եթէ անում ես քաստ՝

օրինակ՝

PROCEDURE xor*(x, y : INTEGER): INTEGER;
VAR
xSet, ySet : SET;
BEGIN
xSet := SYSTEM.VAL(SET, x);
ySet := SYSTEM.VAL(SET, y);

xSet := xSet / ySet;
RETURN SYSTEM.VAL(INTEGER, xSet);
END xor;

INTEGER֊ը՝ 16 բիթ ա։ SET֊ը՝ 32 բիթ ա։

այդ պատճառով, եթէ սա voc֊ով քոմփայլենք, կը ստանանք՝

$ voc -s Xor.mod
Xor.mod  Compiling Xor.

8:     xSet := SYSTEM.VAL(SET, x);
^
pos   129  warning 308  SYSTEM.VAL result includes memory past end of source variable; use SYSTEM.GET

9:     ySet := SYSTEM.VAL(SET, y);
^
pos   161  warning 308  SYSTEM.VAL result includes memory past end of source variable; use SYSTEM.GET  467 chars.

SYSTEM.VAL֊ը նշանակում ա՝ էս հասցէով եղած բայթերի էս քանակին վերաբերուիր իբր դրանք էն միւս տիպի են։

իսկ ինչպէս նշեցի, SET֊ը երկու բայթ աւել ա, քան INTEGER֊ը։

էս կոդն ուղղելու երկու տարբերակ կայ։

մէկը՝ փոխել INTEGER֊ը LONGINT֊ի, որը 32 բիթ ա։

այլ տարբերակ՝ օգտագործել SYSTEM.GET

SYSTEM.GET(հասցէ, փոփոխական)

դիցուք ունենք՝

VAR
a: LONGINT;
s: SET;

SYSTEM.GET(a, s);

դա նշանակում ա՝ յիշողութեան a հասցէից վերցրու SIZE(s)֊ի չափով բայթեր ու գրի s֊ի մէջ։ էական ա՝ երկրորդ արգումենտի տիպի չափսն ա սահմանում քանի բայթ ա վերցնելու։

ահա ձեզ հում յիշողութեան հետ աշխատանք օբերոնով։

ապա, կարելի ա SYSTEM.VAL֊ի փոխարէն անել SYSTEM.GET ու մեր կօդի էդ հատուածը կը դառնայ՝

SYSTEM.GET(SYSTEM.ADR(x), xSet);
SYSTEM.GET(SYSTEM.ADR(y), xSet);

իսկ եթէ դուք մտածում էք, թէ ինչ կապ ունի SET֊ը xor գործողութեան հետ, տեսէք սա։

ու տէնց։

#օբերոն #ծրագրաւորում

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ օբերոն  ծրագրաւորում