2026-07-18-32152559

ասում ա՝

— սա ինդուկցիոն գազ ա։

նկատի ունի՝ պլիտա, սալի՞կ

ճիշտ եմ ասում, ես «միշտ» զարմացել եմ, ու մէջս մի բան դիսկոմֆորտ ա զգացել, երբ մարդիկ (ու դա մարդկանց յատուկ ա) օգտագործել են ոչ թէ աբստրակտ եզր, այլ կոնկրետ։

երբ ասել են՝ ֆոտոշոփել, կամ գուգլել։ ես չգիտէի որ կայ լինուքս, չգիտէի որ կայ գիմփ, բայց ինձ նեղում էր ֆոտոշոփելը կամ գուգլելը։ ես ջանում էի ասել «խմբագրել» ու «փնտրել»։

նման արտայայտում էր երբ ամէն ձայնային քարտին ասում էին՝ «սաունդ բլաստեր», որը պարզապէս արտադրողներից մէկի ապրանքանիշ էր, որ դուք երեւի չէք էլ լսել։

ապա, էս տրամաբանութեամբ, պիտի էսօր բոլոր ինդուկցիոն սալիկները անուանենք՝ «հայ֊ռուս գազպրոմ»։

ու տէնց։

#անկապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ