2026-07-15-32121535

իրականում շատ բան չենք կարողանում գնահատել։ զի գնահատելու համար խորանալ ա պէտք։ բայց ամէն բանի մէջ չես խորանայ։ էդ պատճառով հեռուից նայում ենք, ու մի ձեւ դատում։

հեռուից էսպերանտոն բնաւ էդքան սիրուն չի, ինչքան եթէ մի քանի շերտ հանել ես։

եւ էսպէս ամէն բանի հետ։ ու ինչքա՜ն բան չենք գնահատում զի որոշում ենք ջանք չդնել։ զի ջանքը թանկ ա, իսկ ռեսուրսը սահմանափակ։ ու բնական ա էդպէս դատելը։

բայց եւ անհնար ա լինում իմանալ, որ ինչ֊որ բան մեզ շատ դուր կը գար։ զի իմանալու համար պէտք ա խորանալ։

ու էսպէս հեռուից գցել բռնելով ապրում ենք։ ու անխուսափելիօրէն սխալւում։

#կեանք #էսպերանտո

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ կեանք  էսպերանտո