հսականում եմ ինչի են հայերը ռուսերէնին մօտ ու նաեւ ռուսական խօսոյթների հանդէպ ըմբնող։
մեծ մասը։ ու արտայայտւում ա ասելով՝ «գարի պոտեր», «չելաւեկ պաուկ» ու «իսկուստվենի զամշ» ասելով։
փոքր մասը՝ անգլերէնին ա մօտ։
հիմնական հարցն էն ա, ոնց ենք սպառում զանգուածային մշակոյթը։ ո՞ր լեզուով։
ոչ հայերէն՝ որովհետեւ հայերէն խօսող զանգուածներ չկան որ զանգուածային մշակոյթ լինի, ու որ մրցակցութիւն լինի ու որակեալ լինի այն։ ու ինչ ունենք՝ մշակութային դաշտն ախկատիք ա ու զգալի մասով անորակ։
պարսկերէն ընկալող զանգուածներ կան, ու էդ պատճառով կան նաեւ արեւմուտքից աշխատող (երկրի ներսից շատ բաց մտքեր չես արտայայտի) շատ պոդքաստներ՝ ամէն ինչի մասին։ գիտութեան, ճարտաարպետութեան, պատմութեան, արուեստի, լուսանկարչութեան՝ դաշտը հարուստ ա։
իսկ եթէ հայերէն ես ընկալում ու շատ նեղմիտ չես ու ձգտում ես մշակութային սննդի, երեւի թէ կը սպառես այն ռուսերէն՝ լռելեայն գիտես, գոնէ հեռուստացոյցից, կամ՝ անգլերէն։
ու հայերի մեծ մասը ռուսական դաշտում են, զի էդ զանգուածային մշակոյթն են սպառում, իսկ փոքր մասը՝ անգլերէն մշակոյթի սպառող են։ երգեր, ֆիլմեր, գրքեր, համացանցի էջեր անգլերէն են սպառում։
դրանից բխում ա նաեւ որ էն ինչն էստեղ ակտուալ չի ու դրա եզրը եթէ ունենք, շատ չենք կիրառում՝ կան մարդիկ որ ռուսերէն են ասում, ու կան մարդիկ՝ որ անգլերէն։
օրինակ յաւելուած բառին բոլորի ականջները սովորել են։ զի գովազդներ, բանկի աշխատողներ։ բայց՝ «չելաւեկ պաուկ»՝ մշակոյթից։
ու նաեւ բխում ա է՛ն որ հայերն ուզած֊չուզած բաւական լաւ են օտար լեզուներից։ ի տարբերութիւն ռուսներից, ում անգլերէնը որպէս կանոն ահաւոր ա։ ի տարբերութիւն ուկրաինացիներից, ուր մեծ մասը էլի ռուսերէն ա սովոր սպառել ու արտայայտուել։
ու տէնց։
#լեզու #մշակոյթ #զանգուածային_մշակոյթ