2026-04-12-31225465

ինձ համար սարսափելի կարեւոր էր գիտակցումը, որ էն ես ինչ եմ՝ նրանից ա որ կար մեծ մեքենայ որ աշխատել ա էդ ուղղութեամբ։

կարելի էր ասել՝ դէ ծնողներն են խօսել, ու դէ ես էլ։ դէ կարելի ա ասել՝ ռուսական դպրոցների որակն աւելի լաւն էր, էդ պատճառով են ինձ էդպիսի դպրոց տուել։

բայց ինչի՞ ա էդ եղել։ ինչի՞ առհասարակ ռուսական դպրոցը գոյութիւն ունէր։ ինչի՞ են ծնողներս էդ լեզոով խօսել, չնայած իրանց առաջին լեզուն այլ էր։

իրանցից չէր՝ մեծ, խոշոր մեքենաներից էր, որ աշխատել են։

էդ գիտակցումը՝ որ ես էն եմ ինչ մեքենան ա ուզել ինձնից սարքել, շատ կարեւոր էր ինձ համար։


հիմա ծրագրաւորման լեզուներից։ ինչի՞ ես դու գրում ջաւա֊սկրիպտով։ կամ ջաւայով։ կամ սի շարփով։ կամ ռասթով։ կամ գօյով։ արդե՞օք նրանից ա որ յանճարէղ են։

թէ՞ դա survivor bias ա։

արդե՞օք չկային ու չկան (այդ մասին յետոյ) ոչ պակաս արժանի լեզուներ, որ մէյնսթրիմ չեն մտել։

կային։ հարցը՝ մեծ մեքենաների, մեծ կորպորացիաների մէջ ա։ իրանք ունեն ազդեցութիւն, ոչ միայն փող։ փողը միշտ չէ որ դառնում ա ազդեցութիւն, բայց նետսէյփն ու մայքրոսոֆթն են ջաւա֊սկրիպտի առաջ տանողները ամենասկզբից, իսկ յետոյ արդէն էփլը, նետֆլիքսը, ֆէյսբուքը, եւ այլն։

էդ մոմենտը որ այն հաւաքել ա՝ խոշոր ուժերի պատճառով ա։

էն մոմենտը որ ջաւան ա հաւաքել, թայփսկրիպտն ա հաւաքել՝ խոշոր կարեւոր ուժից ա։

ես յիմար երեխայ էի ու հպարտանում էի որ ջաւայով բաներ եմ գրում։

բայց ինչի՞ էր էդպէս։ զի խոշոր ուժերն են ուզել որ ես էդպէս անեմ, որ ես դա ընտրեմ։


յետոյ ջաւան սկսեց դուրս չգալ։ էլի շատ դուր չէր գալիս, զի զգում էի որ դանդաղ ա։ բայց փոքր կոկիկ լեզու էր թւում։ սկսեց բարդանալ։ մտածում էի՝ ինչի՞ ա էդպէս։ ինչի՞ են փչացնում։

չէի հասկանում։

իսկ շատ անց որոշեցի լուրջ վերաբերուել հայերէնին եւ սովորել։

ու ես հարցնում էի ընկերոջս՝ @vgratian@xn–69aa8bzb.xn–y9a3aq ֊ին, արդե՞օք էդ պարտուած խաղ չի նախապէս։ արդե՞օք իմաստ կայ պայքարելու, հայերէն գրելու, հայերէն վիքի խմբագրելու, հայերէն գրականութիւն թուայնացնելու, արդե՞օք իմաստ կայ ջանք դնելու, եթէ նախապէս պարտուած ես։

եւ նա պատասխանեց, որ դա էական չի։ քո գործը՝ քո գործն անելն ա։ ու ինչ կը լինի՝ կը լինի։ մօտաւորապէս էն ասեց, ինչ վերագրում են չերչիլին։ ու ես էդ խօսքերը չերչիլի շատ սիրում եմ։

բայց ես գտայ էլ աւելի ինձ համար կարեւոր պատասխան, տարիներ անց։


դէ ես զգում էի որ պասկալը լաւ լեզու ա, գտայ լինուքսում freepascal։ պարզ, արագ աշխատող, քիչ մեմորի վերցնող, փոքր բինարներ սարքող։

զգում էի եւ մինիմալիզմը, եւ դիզայնը։

ու ինչպէս երբ մի կատարողի մի ալմբոմ ես լսել, ու դուրդ գալիս ա, ուզում ես փնտրել, տեսնել էլ ի՞նչ ալբոմ ունեն, էդպէս էլ փնտրեցի, գտայ օբերոնը։

էդ մինիմալիզմը, էդ պարզութիւնը, էդ էականի եղածը եւ անէականի դուրս թողածը ինձ տարել էր։ ու մինչ էսօր տանում ա։


օբերոն համայնքի մարդիկ ասում են երբեմն՝ ահ ինչ հաւէս կը լինէր, որ օբերոնը օգտագործուէր արդիւնաբերութեան մէջ։ ահ ինչ հաւէս կը լինէր որ աշխատանք լինէր էդ լեզուով։

ու ես ջոկեցի որ չի լինի։

ու եթէ լինէր էլ, կը դարձնէին օբերոնը էն, ինչ արեց արդիւնաբերութիւնը պասկալի հետ։

էլի էդքան վատ չի, բայց ինչ ասես անէական բան չեն աւելացրել։

ու գալիս ենք էն հարցին՝ արդե՞օք նախապէս պարտուած չենք։ արդե՞օք իմաստ ունի ջանք դնել։

իմ պատասխանն ա՝ պարտուել֊չպարտուելով չի։

եթէ ամբողջ աշխարհը օգտագործում ա ուոթսափ, չի նշանակում որ ես չեմ կարող կամ չպիտի օգտագործեմ xmpp։

xmpp֊ն ու oberon֊ը կը լինեն նիշ համայնքներում։ դրանց շուրջ չի լինի տնտեսութիւն, ու թող չլինի, զի դրանից միայն վատ ա լինում։

իսկ իմ գործը՝ հայերէն գրելն ա, ու օբերոնով գրելն ա։ ու ուրիշներին հայերէն կարդալն ա, ու օբերոնի ելատեքստ կարդալն ա։

ու պատահական չի որ ես երկու տարբեր ուղղութիւններով եկայ մի բանի։ գնալով սիրուն դիզայնի հետեւից եկայ օբերոնի։ գնալով խոշոր, կայսերական տեխնոլոգիաներից հեռու՝ եկայ նոյն տեղ։

#ազատութիւն #օբերոն #աւբերոն #տեխնոլոգիաներ #քաղաքականութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ազատութիւն  օբերոն  աւբերոն  տեխնոլոգիաներ  քաղաքականութիւն