տարիներ առաջ մի մարդ կար, միասին նստել էինք, բան էինք գրում, ցոյց էի տալիս ոնց էսինչ բանը գրել։
ու տէնց չաւարտեցինք, ուշ էր, ասացի դէ ջոկեցիր, չէ՞, մի քիչ էլ տանջուես, մնացածը կը կարողանաս գրել։
էդպէս, յետոյ մի քանի օր անց տեսայ պատմում ա ինչեր ա արել, որ սէնց բաներ ա գրել, ու անկեղծ իրանից շատ գոհ էր։ ի դէպ էդպէս էլ չաւարտեց էդ մեր գրածը, ջանք չկարողացաւ դնել։ որն ի դէպ հասկանում եմ, շատ խորացած ա այլ բաների մէջ, ու տանջուած էր աշխատանքում, ու բան չեմ ասում։
առանցքայինն էս պատմութեան մէջ ինքդ քեզ լաւ զգալու ունակութիւնն ա, որ երանելի ա։ մարդ էլ էդքան կարողանայ իրան սիրել ու իրանով հիանալ։