յաճախ բողոքներ են հնչում, որ իբր շատ զանազան ա դաշտը, ու մի հատ չի «լինուքս» ասածը։
կարծում եմ որ ռեդհետի՝ լինուքս ստանդարտ ստեղծելը մոլորեցնող ա։
առհասարակ աւտոկրատիաները շատ են օգտագործում «միասին»֊ի պէս միաւորման կոչեր։ միաւորման՝ իրանց ուզածի շուրջ։
ասում են, եկէք ստանդարտ լինի, ու ստանդարտը լինի մեր ուզածը։
ու իհարկէ բոլոր «մեսինջեր» կոչուածներն էլ են աւտոկրատիկ՝ իրանց ուզած հաղորդակարգն ա ու ամէն ձեւ պիտի կախուածութիւն ստեղծեն իրենցից։ նոյնիսկ մատրիքսն ա, չնայած ապակենտրոն, բայց աւտոկրատիկ՝ հաղորդակարգն ընկերութեան ձեռքում ա։
ու միայն երեւի xmpp֊ն ա որ ժողովրդավարապէս առավարւոող հաղորդակարգ ա։ իհարկէ՝ activity pub֊ը։ irc֊ն էլ ա, բայց ինստիտուցիոնալ չի իրենց զարգացումը, կոնկրետ խումբ կայ որ փորձում են ircv3 սահմանել։
ու դէ պէտք չի բողոքել, եթէ ռեդհետ էք օգտագործում։ դեբեանն ու ջենթուն են ժողովրդավարապէս կառավարւում։